*Հետա-քրքիր փաստեր՝ հայկական այբուբենի մասին, որը տեղ է գտել ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին։
17-րդ դարի վերջին քառորդի՝ 18-րդ դարի սկզբի հոլանդ-ացի տաղա-նդաշատ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ Յան Լոյկենը (Jan Luyken, Ян Лёйкен) ապրել և ստեղծագործել է Ամստերդամում:*
*Նրա կոթ-ողային գործերից են համարվում 1681 թվականին հրատար-ակված «Նոր ծովային ջահ» («Nieuwe Lichtende Zee-Fakkel») հինգ հատորա-նոց քարտեզա-գրական ատլասի համար արված փորագրանկարները (գրավյուրներ), ինչպես նաև «Մարտ-իրոսների հայելի» («Martyrs Mirror», 1685) և «Մարդկության արհեստներ» («Het Menselyk Bedryf», 1694) գրքերի նկարազարդումները:
*1690 թվականին Յան Լոյկենը ստեղծեց բացառիկ գրավյուրների շարք, որտեղ պատկե-րված են աշխարհի հնագույն այբուբենների տառա-տեսակները, ինչպես նաև տրվում են նրանց լատին-ատառ անունները: Գեղարվ-եստական մեծ ճաշակով արված այդ գրավյուրներից մեկի վրա` ղպտական այբուբենի և չինական հիերոգլիֆների կողքին տեղ է գտել նաև հայոց Մաշտոցյան այբուբենը ներկայացնող պատկերը՝ «Armenisch Alphabet» նշումով:
*Յան Լոյկենի հեղինակած աշխարհի հնագույն այբուբենների գրավյուր-ների շարքը մի քանի խմբաք-անակներով հրա-տարակվել է Ամստերդ-ամում՝ հրատ-արակիչ և գիտնա-կան Վիլհելմուս Գուրեի (Wilhelmus Goeree) կողմից: Այն համարվում է առաջին տպագրությ-ուններից, որտեղ տառերի պատկերի հետ արտ-ացոլված է նաև նրանց համապ-ատասխան անվանա-համակարգը, հայերենի տարբերակում՝ «Ա-այբ, Բ-բեն, Գ-գիմ, Դ-դա», և այլն:
*Նշենք, որ գրավյուրների այդ շարքը ներառում է իր մեջ, բացի վերոնշվածներից, նաև սիրիական, փյունիկյան, եգիպտական, եբրայական և մի քանի այլ այբու-բեններ:
Յան Լոյկենի կոպտական, հայկական, չինական այբուբենը ներկայացնող գրավյուրի ամբողջական պատկերը. 1690 թ
Աղբյուր՝ SputnikArmenia