Երբ քաղ աքում, հայրենիքում աղմուկը շատ է, պետք է գտնել մի վեհ ու խորիմաստ վայր, որ քաղաքում է, սակայն քաղաքից հեռու, որտեղ պահպանվում է խորհուրդն ու լռո ւթյունը։ Այդպիսի վայրեր քաղաքում կան․ Եռաբլուր, Ծիծեռ-նակաբերդ, Կոմիտասի անվան պանթեոն։ Այդ վայրերում հոսում է պատմությունը, անցյալի ժամանակն ու ներկայի անորոշությունը, սակայն հայ մեծերի խորիմաստ քարե և բրոնզե կերպարանքները նոր ժամա նակներում պահպանում են իրենց իմաստությունն ու վեհությունը։
Հիմա հեշտ է այցելել պանթե’ոն, պտտվել, տեսնել հայ մեծերի գեր-եզմ՛աններն ու մի պահ մտածել, որ այստեղ հանգչում են հայրենիքի նվիրյալները, սակայն իրականում պանթեոնը մի փոքր այլ տեսք կարող էր ունենալ, եթե չլինեին ինչ-ինչ անհատներ, որոնց համառ գործունեության շնորհիվ պան’թեոնում են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը և Հովհաննես Շիրազը։ Այս պատ-մությունների մասին մենք երբեք չէինք իմանա, եթե չլինեին Սովետական Հայաստանի քաղ-աքական մի շարք գործիչների հուշերը, որոնցում ամփոփված են պատմ ություններ այդ տարիների մի շարք դեպքերի մասին։ Այդ պատ-մություններում կուլիսային քննարկումներն են ու զրույցները, որոնք վճռորոշ դեր ունեցան ինչ-ինչ դեպքերի իրականացման գործում։
1984 թվականի մարտին մահացավ Հովհաննես Շիրազը։ Շիրազի մահվան լուրը տ արածվեց Հայաստանում, սփյուռքում և աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ կար գեթ մեկ հայ։ Շիրազն այդ տարիների* խորհրդանիշն էր, քայլող գաղափարն ու մարդկանց համախմբող ուժը։ Եվ այդ ուժի ֆի զիկական գոյության բաց ակայությունը մեծ վիշտ պետք է պարգևեր բոլոր հայերին։ Շիրազի մահվան օրն այդ տարիների ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի քարտուղար, լրագրող, գրակ անագետ Կարլեն Դալլաքյանն այսպես է հիշում․
«Մոսկվայում, Կենտկոմի շենքում համամիութենական մեծ ժողով էր։ Նստած էի վերջին շ արքերից մեկում։ Հենց իմ հետևում դուռը բացվեց և մեկը ոտքի մատների վրա, անշշուկ մոտեցավ, ականջիս ասաց, թե Կարեն Դեմիրճյանը ձեզ շտապ կանչում է, հյուրանոցում է։ Դուրս եկա, զանգեցի․ «այո՜, ասաց ամեն ինչ թող, արի անմիջապես»*։ Գնացի «Օկտյաբրսկի» հյուրանոցը, որտեղ սովորաբար իջևանում էր։
– Հիմա մեքենա կգա, կգնաս, իրերդ կհավաքես ու անմիջապես օդա նավակայան կմեկնես։ Այնտեղ քեզ արդեն սպասում են Երևանի տոմսակը հանձնելու համար։ Առաջին իսկ թռիչքով կգնաս,- ասաց վրա-վրա, սառած ձայնով։
– Բայց ի՞նչ է պատահել։
– Շիրազն է մեռել»։ (Կարլեն Դալլաքյան «Հուշապատում», Երևան, 1998, էջ 251)*։
Դալլաքյան-Դեմիրճյան* զրույցը շարունակվում է այլ հարցի շուրջ ևս։ Կարեն Դեմիրճյանը տեղյակ էր, որ Շիրազին որոշել են թաղել ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ «Թոխմախգյոլի» գերեզմանատանը։
«Մի պահ լուռ միջոց։ Հետո պատմեց, թե ե՞րբ և ինչպես են հայտնել, ու հանկարծ հարց տվեց։
– Քո կարծիքով որտե՞ղ պետք է թաղել Շիրազին։
– Կոմիտասի այգու պանթեոնում։ Երկրորդ կարծիք լինել չի կարող,- անվարան պատասխանեցի։
– Իսկ գիտե՞ս, որ մերոնք այնտեղ որոշել էին «թոխմախգոլի» գերեզմանատուն տանել։
– Անհնարին է։ Իսկ դուք ի՞նչ ասացիք։
– Ի՞նչ պետք է ասեի։ Անմիջապես ստիպեցի, որպեսզի նոր որոշում ընդունեն՝ Կոմիտասի այգու պանթեոնում թաղելու մասին։ Դու կգնաս ամեն ինչ կնախապատ րաստես։ Դու էլ պետք է խոսես։ Իսկ ես վաղը երեկոյան կհասնեմ»։ (Նույն տեղում, էջ 252*)։
Փաստացի ստացվում է, որ, եթե հարցին չմիջամտեր Կարեն Դեմիրճյանը, ապա Շիրազը կհ ուղար-կավորվեր Կոմիտասի անվան պանթեոնից դուրս։ Եվ, ինչպես Արամ Խաչա տրյանի դեպքում, ապա նաև Շիրազի պարագայում Դեմիրճյանը կարողացավ հարցին ճշգրիտ լուծում տալ։* Այդ տարիներին Շիրազն այնքան էլ ցանկալի կերպար չէր սովետական իշխա նությունների համար, քանի որ նա կարողանում էր մեկ խոսքով մարդկանց համ ախմբել իր շուրջը․ ավելորդ է խոսել նաև այդ տարիներին արգելված թեմաների շուրջ գրված իր ստեղ ծագո րծությունների մասին։ Շիրազին հուղարկ ավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ մեծերի կողքին․
«Շիրազի թաղումը կազմակերպվեց վայելուչ։ Հեռուս տատեսությունը անմիջապես հեռարձակում էր ամբողջ արարողությունը։ Ինչպես և որոշել էինք Դեմիրճյանի հետ, դամբանական խոսողներից մեկը ես էի։ Ստացվեց հաջող»։ (Նույն տեղում, էջ 256*)։
Շիրազին հուղ ար կավորեցին, սակայն առանց տա պանաքարի, քանի որ դա իր ցանկությունն էր, որ տապա նաքար չունենա։ Մի անգամ որդու հետ զրուցելիս նա ասել էր․ «Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»*։
Աղբյուր՝ 168.am