Մեզանից շատերն ամեն օր քայլում են Օպերայի տարածքով, տեսնում են բակում տեղ ադրված Ալեքսանդր Սպենդիարյանի ու Հովհաննես Թումանյանի արձան ները։ Տեսնում ենք նաև, որ տարածքը վերածվել է խաղ ավայրի, փողոցային հսկա մի խանութի։ Շուրջբոլորը սրճարաններ են, զվարճանքի վայրեր։ Եվ այս քաղաքային աղմուկի ու զվարճ ության մեջ՝ Օպերայի բակի անկյունում, կա մի շիրիմ․ դա Ալեքսանդր Սպենդիարյանի գեր եզմանն է։ Գերեզմանի ճիշտ թիկունքում սրճարան կա։
Կողք կողքի երկու տարբեր իրական ություններ են, երկու տարբեր ժամա նակաշրջաններ ու արժեքներ։ Երբեմն գերեզմանի տարածքում աղբ է կուտակվում, կամ այնտեղ պատահ աբար հայտնվում են մարդիկ, ովքեր մի քանի վայրկյան ուշադիր կարդում են, թե ում շիրմ աքարն է, և լուռ հեռանում։ Իսկ Սպենդիարյանը մարդ էր, անհատ, ով շփվում էր Մաքսիմ Գորկու, Անտոն Չեխովի և Լև Տոլստոյի հետ։ Մեր օրերում տրամաբանություն չկա, թե ինչո՞ւ է մեծ կոմպոզիտորի աճյունը հենց այստեղ՝ Օպերայի բակում։ Սակայն, երբ թերթում ենք պատմության էջերը, հասկանում ենք, թե ինչո՞ւ որոշվեց Սպեն դիարյանին հուղարկավորել հենց այստեղ։
1928 թվականին ԽՍՀՄ-ում նշվում էր Մաքսիմ Գորկու ստեղծագոր ծական գործուն եության 35-ամյակը։ Սպենդիարյանը, ով մտերիմ էր Գորկու հետ, ղեկավարեց հոբելյա նական համերգը։ Խորհրդա նշական կերպով դա եղավ Սպենդիարյանի վերջին համերգը։ Նույն թվականի մայիսի 7-ին կոմպոզի տորը մահացավ։ Սպենդիարյանի մահվան օրը ստեղծվեց կառա վարական հա նձնաժողով, որն էլ որոշեց Սպենդիարյանին հnւղարկա վորել հենց այդ տարածքում։ Հանձնա ժողովում այնպիսի մտավորականներ էին, ինչպիսիք են՝ Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք։ Պահպանված է գրությունը, որում նշված է հանձնաժողովի կազմը, որ բաղկացած էր 17 հոգուց․
«Հ․Ս․Խ․Հ․ Ժողովր դական Կոմիսարների Խորհրդի կարգադրիչ․ 1928 թվական, մայիսի 7
Հանրա ետության ժողովրդական արտիստ Ա․ Սպենդիարյանի թաղման համար ընտրել հատուկ հանձնա ժողով հետևյալ կազմով՝ Ա․Մռավյան (նախագահ), Ռ․ Դաշտոյան (նախագահի տեղակալ), Յե․ Խոջամիրյան, Ա․ Տեր-Ղևոնդյան, Վ․Ղորղանյան, Դ․Դեմիրճյան, Վ․Սամվելյան, Ա․Թամանյան, Թ․Զաքարյան,Պրոֆ․ Հ․Բեդելյան, Ս․Մելիքյան, Վ․Մամիկոնյան, Գ․Վանանդեցի, Մ․Սարյան, Ա․Իսահակյան, Սպ․Կամսարական, Ս․Հակոբյան»։
Սակայն հանձ նաժողովի որոշման հիմքում կային մի քանի պատճառներ, որոնցով էլ պայմա նավորված էր կոմպոզիտորին հենց այդ վայրում հուղարկավորելու որոշումը։
Նախ՝ ամենակարևոր փաստն այն էր, որ ներկայիս Օպերայի տարածքում ժամանակին կար մատուռ՝ «Գեթսեմանի» մատուռը։ Մատուռի շուրջ եղել է հին Երևանի գե րեզ մանոցներից մեկը։ 1926 թվականին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն։ Նույն թվականի նոյեմբերից սկսվում է տարածքի հողակտ որների օտարումը։ Այնպես ստացվեց, որ Օպերայի շենքի կառուցման ժամանակ չէին կարող շրջանցել մատուռը, և Թամանյանը որոշում է քանդել մատուռը։ Քանդվում են նաև տարածքի գերեզմանները։ Մատուռի քարերը համարակալվում են, որպեսզի հետագայում այն վերակառուցվի։
Մատուռը քանդվում է 1929 թվականին, և այդ ժամանակ Սպենդիարյանն արդեն հուղարկավ որված էր։ Մյուս կողմից՝ այդ տարիներին Երևանում չկար պանթեոն, որտեղ կարող էին հուղա րկավորել կոմպո զիտորին։ Պանթեոնը կառուցվեց միայն 1936 թվականին։ 1933 թվականին Օպերային թատրոնում ներկայացվում է առաջին օպերան՝ Սպենդիարյանի «Ալմաստը»։ Եվ այդ թվականների համար հարիր էր, որպեսզի հայազգի մեծ կոմպ ոզիտորի աճյունը լինի հենց իր անունը կրող թատրոնի տարածքում։
Ժամանա կակիցները նշում են նաև, որ Սպենդիարյանի ամենա մտերիմ ընկերը` Ալեքսանդր Թամանյանը, Սպենդիարյանի մահվանից հետո պատշաճ տեղ էր փնտրում հուղարկավորության համար։ Գեորգի Բուդաղյանն էլ իր հուշերում նշում է, որ, երբ Օպերայի շուրջբոլորը մետաղներով ցանկապատեցին, այդ ժամանակ կոմպոզիտորի շիրիմը տեղափոխվել է դեպի կենտրոն։ 1971 թվականին, երբ նշվում էր կոմպոզիտորի 100–ամյակը, փոխվեց նրա շիրմաքարը։ Վերլուծելով և համադրելով վերոնշյալ այս բոլոր հանգամանքները՝ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ Սպենդիարյանը հուղարկավորվեց Օպերայի բակում, և նրա աճյունը մինչ օրս մնում է այնտեղ։ Թերևս, այդ տարիներին, այդ ժամանա կաշրջանում Օպերան ուներ իր ուրույն տեղը, այն քաղաքի համար առաջին մշակութային կենտրոնն էր, տարածքն ու մթնոլորտը շնչում էին արվեստով, իսկ այժմ…
Իսկ այժմ Օպերան դարձել է ուղղակի կառույց, որով ապրում են միայն որոշ մարդիկ, իսկ Սպենդիարյանը մարդ է, ում պատկերով ու անվամբ կա քանդակ, որտեղ էլ մարդիկ հաճախ ժամադրվում են։ Թերևս, հիմա քչերն են լսում Սպենդիարյանի «Էնզելին» և հիանում նրա հանճարով։ Ժաման ակներն են այսպիսին…
Հոդվածը կազմելիս լուսա նկարներ և տեղեկութ յուններ տրամադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։
Աղբյուր՝ 168․ամ