Դաշնակցական տականքը․ Տխրահռչակ, բայց ճակատագրական հոդվածը․

Հետաքրքիր պատմություններ

1936-37 թվականները, իրենց արյո ւնալի պատմության հետ մեկտեղ, մեկ այլ մշակույթի հիմքեր դրեցին Հայաստանում։ Այդ տարիներին հայկական մամուլում մեկը մյուսի հետևից գրում էին «գրականագիտական» և «քննադատական» հոդվածներ։ Առաջին հայացքից հոդվածներն ունեին նման ատիպ բո վանդակություն, քանի որ խոսվում էր ինչ-որ գրողի գրական հայացքների, նրա ստեղծագործական ժանրի, ստեղծագործության թեմատիկայի մասին, սակայն իր ականում դա նուրբ լար էր, որով կարելի էր առաջ տանել պետական և քաղաքական գաղա փարները։ Հոդվածների հիմքում գրողին, մշակույթի գործչին վարկաբեկելն էր։ Եվ գրեթե բոլոր դեպքերում գործում էր նույն տրամաբանությունը, քանի որ հոդվածից որոշ ժամանակ անց հոդվածի հասցեա տիրոջը կանչում էին հարց աքննության, ձեր բակալում, աքսորում և կամ գնդակահարում։

Այդ տարիներին իրենց անունը պետական մշակութային և գրական թերթերում «ոսկե տառերով» գրեցին մի շարք գրակ անագետներ։ Խորհրդային գրականագետ և գրաքննադատ Արտաշես Ոսկերչյանը նոր-նոր էր ավարտել Երևանի համա լսարանի բանասիրական ֆակուլտետը և իր առաջին փորձերն էր կատարում գրականա գիտությունում։

Նրա առաջին զոհերից էր Վահան Թոթովենցը։ Ներկայացնում ենք «Գրական թերթ»-ում 1936 թվականի դեկտեմբերի 31-ին տպագրված «Դաշնակցական տականքը» հոդվածը, որտեղ Արտաշես Ոսկերչյանն ամենավերջին խոսքերով մեղադրում, դատապարտում ու դեպի մահ է ուղարկում Վահան Թոթովենցին։

«Մերկաց ված տրոցկիստ-նացիոնալիստ, հակահեղափոխական, գրական խալտուրիստ Վահան Թոթովենցը մինչև հեղափոխությունը հանդես է եկել Հայ ժողովրդի ոխերիմ թշնամի դաշնակցության՝ ջարդարար նացիոնա լիստական քաղաքականության ջատագովի դերում։ Թոթովենցը եղել է խմբապետ, հայտնի շովինիստ, ջարդարար Անդրանիկ փաշայի համհարզը և «Հայաստան» նացիոն ալիստական թերթուկի խմբագիրը։ Ազգային ատելություն ու թշնամանք է քարոզել և ջարդարարո ւթյան ասպարեզում բավական փորձ էր ձեռք բերել նա, երբ հայ աշխա տավորությունը, ջախջախելով դաշնակցության տխրահռչակ տիրապե տությունը, Ռու սաստանի հեղափ ոխական պրոլետա րիստի օժանդա կությամբ՝ Հայաստանում հաստատեց խորհրդային իշխանություն։ Այդ շրջանում Թոթովենցը մյուս դաշնա կցական հակահ եղափոխական թափթ փուկների հետ միասին էմիգրանտ է դառնում։ Արտասահմա նում որոշ ժա մանակ մնալուց հետո որոշում է իր «անելիքը»՝ իրեն հայտա րարելով խորհրդային օրիեն տացիայի մարդ։ Եվ ահա մի օր, խմբապետական այդ վիժվածքը Խորհրդային Հայաստանում է․․․»։ («Գրական թերթ», 1936 թվական, դեկտեմբերի 31։ «Դաշնակցական տականքը»)։

Ներկայացնելով Թոթովենցի «կենսագրությունն» ու անդրադա ռնալով նրա կուսա կցական պատ կանելությանը՝ Ոսկերչյանը անդրադառնում է Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» երկին և այն անվանում «գրական վիժվածք»։ Ոսկերչյանը չի հագենում և այստ եղ վիրավորում է նաև Աղասի Խանջյանին, ում անվանում է «դավաճան ու երկերեսանի», ով հովանավորում էր Թոթովենցի նման մարդկանց։ Այնուհետև Ոսկերչյանը մասնակի անդրադարձ է կատարում Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպին, որը հայ գրականության անտեսված ու մոռացության մատնված վեպերից է։ Խոսելով «Կյանքը հին հռովմե ական ճանապարհի վրա» երկի և «Բաքու» վեպի մասին՝ Ոսկերչյանը նշում է․

«Սրա լավագույն օրինակ կարող է ծառայել Թոթովենցի երեք հատորանոց «Բաքու» վեպը։

Այդ երես առած սրիկան գրական և գեղ արվեստական տեսակետից միա նգամայն անարժեք, խալտուրային իր այդ գրվածքում կեղծել ու ֆալսիֆիկացիայի է ենթարկել Բաքվի փառ ապանծ պրոլետարիատի հեղա փոխական պայքարի պատմությունը։ Նրա վեպում դեպքերն այնպե ս են նկարագրված, որ Բաքվի բոլշևիկյան կազմակերպությունը հանդես է գալիս որպես մի խումբ մարդկանց հավաքածու՝ կտրված մասսաներից և զուրկ հայացքների միասն ությունից։ Եվ բոլշևիկների և մենշևիկների միջև տեղի ունեցող պայքարին սկզ բունքային լուրջ հիմքերից զուրկ դրուպ այական պայքարի բնույթ է տվել։ Իսկ վեպի, այսպես կոչված, կոմունիստ հերոսները անկենդան սխեմաներ, նեղմիտ մարդիկ են, տոգորված կաստային տրա մադրությամբ»։ («Գրական թերթ», 1936 թվական, դեկտեմբերի 31։ «Դաշնակցական տականքը»)։

Հոդվածի վերջում Արտաշես Ոսկերչյանը նշում է, որ դիմակազերծված ու ջախջախված են հակա հեղ ափոխական թափթփ ուկները։ Եվ կոչ է անում ուժեղացնել նաց իոնալիզմի դեմ պայքարը։ Սա մեր գրակ անագիտության պատմության մի մասնիկն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Պետք է հասկանալ, որ ժա մանակին այսպիսին էր կյանքն ու գրականու թյունը, որ ժամանակին մեկ հոդվածը կարող էր ճակա տագրական ու որոշիչ լինել։ Ծանր ժամանակներ էին, սակայն մեր երկրում ուժեղ անհատներ էին ապրում։

Հոդվածից մեկ տարի անց՝ 1937 թվականին, Պետհրատում տպագրվեց 29-ամյա Արտաշես Ոսկերչյա նի «Երաժ շտական հարցեր» գիրքը։ Իսկ «Դաշնակց ական տականքը» հոդվածի տպագրությունից 7 ամիս անց էլ սպանվեց Վահան Թոթովենցը։

Оцените статью