Ինչու՞ է Սև ծովը կոչվում «սև». հետաքրքիր փաստեր բնության այս հրաշքի մասին

Հետաքրքիր

Սև ծովը շատ հայերի համար հանգստի հայտնի վայր է: Այն հարաբերականորեն երիտասարդ է, կազմավորվել է 7,500 տարի առաջ, հետևաբար դեռևս գտնվում է զարգացման փուլում: Ըստ գիտնականների գնահատականների՝ Սև ծովը մեկ հարյուրամյակում մեծանում է 20-25 սմ-ով: Շատերին այս թիվը կարող է աննշան թվալ, սակայն պետք չէ մոռանալ այն մասին, որ Սև ծովի հատակին հնագույն քաղաքներ կան:

 

«Սև ծով» անվանման առաջացման մի քանի վարկած կա: Դրանցից մեկի համաձայն՝ անվանումն առաջացել է հենց ծովի գույնից, ինչը չունի որևէ գիտական կամ տրամաբանական բացատրություն: Երկրորդ վարկածը վկայում է, որ թուրքերը սկզբում ծովն անվանել են Հյուսիսային կամ Ռուսական, իսկ կողմնացույցի վրա հյուսիսը սևով է նշվում, հետևաբար ծովը ստացել է «Սև» անվանումը:

Սև ծովի կազմավորման ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն ամերիկացի երկրաբաններ Ռայմոնի ու Պիտմանի ուսումնասիրությունների համաձայն՝ նախկինում այն քաղցրահամ լիճ է եղել: Մ.թ.ա. 5600 տարի առաջ ուժգին երկրաշարժի հետևանքով Միջերկրական ծովը միացել է Սև ծովին, և վերջինս սկսել է լցվել աղի ջրով: Սև ծովի մակարդակը բարձրացել է 140 մ-ով՝ կազմավորելով Սև և Ազովի ծովերը, իսկ Բոսֆորի նեղուցն իրենից ջրվեժ է ներկայացրել, որը չափերով 200 անգամ գերազանցել է Նիագարայի ջրվեժի ծավալին:

Սև ծովի առավելագույն խորությունը 2,210 կմ է, սակայն 150-200 մ խորությունից հետո այլևս կյանք գոյություն չունի, քանի որ ջուրը լի է ջրածնի սուլֆիդով ու մեթանով, որոնք էլ ծովը կրակի են նմանեցնում: Վարկածներից մեկի համաձայն՝ ջրածնի սուլֆիդն առաջացել է մեծ քանակությամբ ծովային բնակիչների ոչնչացումից հետո, որը տեղի է ունեցել Միջերկրական ու Սև ծովերի միախառնման ժամանակ:

Աղբյուր՝ blognews.am

Оцените статью