Սրանք նահատակվող Հայրապետի վերջին խոսքերն էին. Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է

Հետաքրքիր պատմություններ

«Եվ Առաքյալները Տիրոջն ասացին. «Ավե­լացրո’ւ մեր հավատը»: Եվ Տերն ասաց. «Եթե մանա­նեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք` «Արմա­տախիլ եղիր և տնկվի’ր ծովի մեջ», նա իսկ կհնազանդվի ձեզ (Ղուկ. 17:5):

Առաքյալները Հիսուսի Համբարձումից և Վերնատան մեջ Սուրբ Հոգու շնորհ­ները ստանալուց հետո, իրենց քարոզչությունների ընթացքում ենթարկ­­վեցին ամեն ձևի զրկանքների և չարչարանքների, բայց ոչ մի րոպե չթու­լացան ու չհեռացան իրենց հա­վատից: Նրանք ցույց տվեցին, որ իրենց հավատը հաս­տատված է անխորտակելի մի ժայռի վրա, որին դիպչելով փշրվեցին աշխարհի բոլոր տեսակի փոթո­րիկները:

Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է.

Սբ· Իգնատիոս Անտիոքացի Հայրապետը ձերբա­կալ­ված էր և դատապարտված կրկե­սում առյուծների առջև նետ­վելու` իր քրիստոնյա լինելու համար: Վեր­­ջին երե­կոյան, նրա բարե­կամ­ներից շատերը հնարա­վորություն են ստեղծում, որպեսզի նրան բանտից փախցնեն, բայց Հայ­րա­պետը մերժում է, ասելով.

–Ես չպիտի վախենամ ու բանտից փախչեմ: Աստ­ված այնպես է տնօրինել, որ վաղը ես գազան­ների համար կեր դառնամ: Ես նմանվում եմ այն ցորե­նին, որ ջրաղացի քա­րերի միջև փշրվում է, որպեսզի հաց դառնա և ուրիշ­ներին սնունդ լինի: Վաղը ես էլ պետք է գազանների բե­րանում փշրվեմ, որ հավատի հաց դառնամ և բաժանվեմ մարդ­կանց, որպեսզի նրանց հավատը ուժեղանա:

Սրանք նահատակվող Հայրապետի վերջին խոսքերն էին:

Իրա­պես էլ, հաջորդ օրը, երբ գազանները կրկեսում հարձակվում են նրա վրա և բզկտում, ժողովուրդը տեսնում է նրա քաջությունն ու վեհ կեցվածքը: Ասում են, թե այդ պահին Հայրապետը ծնկի եկած աղոթելիս է եղել: Շատ անաստվածներ ազդվել են այս տեսարանից ու իրենք էլ քրիստոնյա մկրտվել:

21-րդ դարում ենք ապրում և մեր շուրջը կան բա­զում հրապուրիչ ուժեր` դրամ, վայելք, հանգիստ կյանքի պայմաններ: Ապրում ենք մի աշխարհում, ուր մարդիկ և պետություններ դժբախտաբար իրար են բզկտում, ինչպես գազանները արեցին Սուրբ Հայրա­պետին, ուր գիտությունն առաջ է ընթանում սրընթաց կերպով և ուր մարդիկ ծուռ աչքով են նայում մեկը մյուսին: Կործանվում են թագավո­րու­թյուններ, ծնվում նոր պետություններ և այս արևի տակ ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե մի բան փոխվում է, նույնիսկ մարդը, որն Աստծու կատարյալ ստեղծագործությունն է, նա էլ է փոխվում:

Միակ բանը, որը մնում է հաստատ, անխախտ ու անփոփոխ՝ մեր քրիստոնեական հավատն է:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Оцените статью