Ձեզ երբևէ հետաքրքրել է թե որտեղից է ծագել Դիլիջան անունը, եկեք իմանանք.
Մի առասպելի համաձայն, Դիլիջան տեղանվանման ծագումը կապված է ինչ-որ ժամանակ ապրած մի հովիվի հետ, որի անունն էր Դիլի։ Դիլին ինքնամոռաց սիրել է իր տիրոջ աղջկան:
Աղջիկն էլ տղային է սիրել, սակայն նրա հարուստ հայրը անգամ լսել չի ցանկացել դրա մասին և հրամայել է սպանել տղային, որպիսի մոռանա իրեն հասցված վիրավորանքը, ինչպես նաև աղջկա սրտից սերը հանելու նպատակ։
Չարագործները կատարել են այդ հրամանը և դաշույնահրել երիտասարդին: Օրեր շարունակ երիտասարդ տղային փնտրող մայրը փնտրել է որդուն և ձայն տվել “Դիլի ջան, Դիլի ջան…” Հարակից ձորերն ու սարերն արձագանքել են մոր կանչը և այդպես դարձել են բնակավայրի անվանումը:
Մեկ այլ վարկածի համաձայն «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են «Դիլիջան» անվանումը։