1955 թ. անհայտ պայմաններում կորած և միայն 37 տարի անց վերադարձած ինքնաթիռի մասին լեգենդներ են հյուսում: 60 տարի շարունակ այս պատմությունը հանգիստ չի տալիս մարդկանց:
1955 թ. հուլիսի 2-ին Pan American Airways ուղևորափոխադրող ինքնաթիռը 914 չվերթով Նյու Յորքից դուրս եկավ և պատրաստվում էր ժամը 9:55 վայրէջք կատարել Մայամիում: Ինքնաթիռում կար 61 մարդ, որից 57-ը՝ ուղևոր, 4-ը՝ անձնակազմի անդամ: 3 ժամ անց օդաչուները դադարեցին կապի դուրս գալ, իսկ ինքնաթիռն այլևս չէր երևում: Քանի որ ուղին մասամբ անցնում էր Ատլանտյան օվկիանոսով, ավիացիայի ներկայացուցիչները կարծեցին, թե ինքնաթիռը վթարի է ենթարկվել և խորտակվել: Կազմակերպվեցին մասշտաբային որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, որևէ արդյունք չտվեցին: Չհայտնվեց գտնել ինքնաթիռի անգամ փոքրիկ կտոր. այն կարծես հօդս էր ցնդել: Չնայած այն բանին, որ ինքնաթիռի անդամներին համարեցին անհայտ կորած, ԱՄՆ իշխանությունները որոշեցին հայտնել ինքնաթիռի վթարի մասին:
Որոշ ժամանակ անց ինքնաթիռի մասին մոռացան, սակայն ուղիղ 37 տարի անց անսպասելի դեպք տեղի ունեցավ Վենեսուելայում: 1992 թ. սեպտեմբերի 9-ին Խուան դե լա Կորտեն՝ Կարակասի օդանավակայանի դիսպետչերը, ռադարներում անհայտ օբյեկտ նկատեց։ 10 րոպե անց հասկանալի դարձավ, որ օդանավակայանին չպլանավորված ինքնաթիռ է մոտենում: Այն չափազանց հին էր՝ թողարկված շուրջ 40 տարի առաջ:
Խուան դե լա Կորտեն արագ կապ հաստատեց հանելուկային ինքնաթիռի անդամների հետ: Նա հարցրեց՝ ո՞ւր է ուղևորվում լայները, և նմանատիպ պատասխան ստացավ. «Սա 914 թռիչքն է, մենք Նյու Յորք-Մայամի ուղու վրա ենք: Ինքնաթիռում կա 57 ուղևոր և 4 անդամ»: Խուան դե լա Կորտեն հայտնեց, որ ինքնաթիռը ուղուց շեղվել է 1,500 կմ-ով և հայտնեց ամսաթիվը՝ 1992 թ. մայիսի 21: Պատասխան չլսվեց:
Կարակասի օդանավակայանի աշխատակիցների զարմանքը չափազանց մեծ էր, երբ իմացան, որ իրենց է մոտենում 37 տարի առաջ անհետացած ինքնաթիռը: Որոշում կայացվեց արագ տեղ հատկացնել լայներին, որն էլ հանգիստ վայրէջք կատարեց: Սակայն հրամանատարը չշտապեց հաղորդակցվել: Նա ժեստով հասկացրեց, որ իրենց հանգիստ թողնեն, իսկ մի քանի րոպե անց ինքնաթիռը նորից երկինք բարձրացավ և անհետացավ, կարծես ոչինչ չէր էլ եղել:
Սկսվեց հետաքննություն: Ականատեսները պնդում էին, որ ուղևորները սարսափած տեսք ունեին: Այս դեպքը մարդիկ հալյուցինացիա կհամարեին, եթե ինքնաթիռից ընկած չլիներ 1955 թ. օրացույցը: Այլ փաստեր, որոնք կապացուցեին Կարակասի օդանավակայանում ինքնաթիռի գտնվելը, գտնել չհաջողվեց: Առաջացած բոլոր հարցերի պատասխանները մինչ օրս չեն կարողանում գտնել անգամ գիտնականները:
Աղբյուր՝ blognews.am