Թուրքիայի արևելյան հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 441 հազար մարդ։ Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։