Իսկ գիտե՞ք ինչպես եւ որտեղ է առաջացել «Բժշկական երշիկը»․ Ինչու երշիկի այս տեսակն անվանվեց «Բժշկական»

Ժամանց

Բժշկական երշիկը նախկին Խորհրդային Միության երկրներում ամենասիրված եփած երշիկեղենի տեսակն էր: Այս մսամթերքը իր ցածր յուղայնության պատճառով համարվել է դիետիկ սնունդ:

Երշիկն արտադրվել է 20-րդ դարի 30-ականներին ՝ Ա. Ի. Միկոյանի ղեկավարությամբ: Բժշկական երշիկը սկսել են արտադրել է 1936 թ.-ին: Առաջին անգամ բշժկական երշիկը արտադրվել է Ա.Ի Միկոյանի անվան մսամթերքի արտադրամասում:

Այս սննդամթերքը ստեղծվել է երկրի բարձրագույն ղեկավարության կարգադրությամբ, որպես դիետիկ սննունդ, երկարատև սովից տառապող մարդկանց համար: Իր բուժիչ հատկությունների պատճառով երշիկի այդ տեսակը անվանվեց « Բժշկական »: Այն նախատեսված էր «քաղաքացիական պատերազմի և ցարական բռնապետության» ժամանակ առողջությունը քայքայած հիվանդների համար, գրում է kakprosto.ru:

Բժշկական երշիկի բաղադրության մեջ մտնում է 70% կիսայուղ խոզի, 25% բարձրակարգ տավարի միս, 3% -հավկիթ և 2% կովի չոր կամ անյուղ կաթ: Որպես համեմունք օգտագործվում է աղ, նատրիումի նիտրատ, շաքարավազ, աղացած հիլ:

Աղբյուր՝ tert.am

Оцените статью