Որտեղի՞ց է առաջացել «կեսարյան հատում» տերմինը

Հետաքրքիր

Մինչև հիմա էլ շատերը կարծում են, թե «կեսարյան հատում» արտահայտությունը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, և որ նա լույս աշխարհ է եկել հենց այդ ճանապարհով: Եվ այո, և` ոչ։ Չնայած նրան, որ այն ժամանակներում «կեսարյան հատում» արել են միայն մահացած կանանց, սակայն կայսեր մայրը մահացել է որդու սպանությունից 10 տարի հետո:+

Իսկ «կեսարյան հատում» տերմինը, որպես այդպիսին, առաջացել է 17-րդ դարում միայն: Պատմաբանների վկայությամբ` «կեսարյան հատում» արել են շատ ավելի վաղ, քան երկրագնդի վրա հայտնվել է Հռոմը: Ըստ վկայությունների` առաջին անգամ այդպիսի վիրահատություններ արել են Եգիպտոսում, Միջագետքում, նաև` Անտիկ Հունաստանում:

Հին հունական առասպելներում էլ մի քանի հերոսներ և նույնիսկ աստվածներ ծնվել են հենց այս ճանապարհով։ Վիրահատության անվանումը հավանաբար հռոմեական ծագում ունի, սակայն այն ոչ թե Հուլիոս Կեսարի հետ է կապված, այլ մի օրենքի, որը կոչվում է «Lex Caesarea» (Caesar» բառերը նշանակում էր պատռված, հատված. hետո միայն այն սկսեց նշանակել կայսր, թագավոր)։ Այդ օրենքում նշվում էր, որ ցանկացած մահացած հղիի արգանդից երեխային պետք է հատումով, պատռվածքով դուրս բերեն:

Оцените статью