1. Պյութագորասի մահը՝ լոբու հատիկի պատճառով
Ասում են՝ մաթեմատիկոս Պյութագորասը տարօրինակ կերպով վախենում էր լոբու հատիկից և հենց դա է դարձել նրա մահվան պատճառը: Երբ թշնամին ընկել է նրա ետևից նա լոբու դաշտ է տեսել, բայց վախեցել է այնտեղ թաքնվել: Թշնամին այդ ընթացքում հասել է ու սպանել նրան: Սա և՛ ճիշտ է, և՛ մի փոքր սխալ: Պարզաբանենք.
Պյութագորասը, լինելով ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկը, մի շարք տարօրինակություններ ուներ: Ք.Ա. 530թ.-ից սկսած նա ու իր մի քանի հետևորդները բնակություն էին հաստատել Իտալիայի Կրոտոնե քաղաքում, որտեղ ապրում էին մի փոքր (կամ շատ) տարօրինակ օրենքներով: Այդ օրենքներից մեկն էր լոբի չուտելը: Հայտնի չէ սրա պատճառը, բայց մի քանի պատմաբաններ իրենց տեսակետներն ունեն: Ոմանք ասում են՝ որ Պյութագորասը հավատում էր, որ գազեր արձակելու պատճառով մարդիկ կորցնում են իրենց հոգու մի մասը և դա էր պատճառը, որ նա արգելում էր իր հետևորդներին լոբի ուտել: Ինչ վերաբերում է նրա մահվանն, ապա որոշ պատմաբաններ կարծում են, որ այն ավելի շատ փիլիսոփայության հետ է կապվում, քան վախի.
«Հանկարծ Պյութագորասը կանգ առավ: Մի մեծ լոբու դաշտ էր ձգվում իր առաջ: Նա սառած կանգնեց՝ անվստահ, թե ինչ պետք է անի: Նա հայացքը հառեց ոտքի առաջ կախված մի լոբու թփի: Այնքան էր հավատում նա իր փիլիսոփայությանը, որ անգամ իր մահվան վտանգի առաջ կանգնած, նա չէր ցանկանում ճզմել նույնիսկ լոբու մեկ հատիկ: Մայրամուտին այնտեղ կանգնած՝ նա պատկերացրեց, ինչ գեղեցկությամբ կծաղկի լոբու այդ թուփը: Մինչ կանգնած մտորում էր ու իր հաջորդ քայլը որոշում, իր հետևից վազող թշնամին հասավ նրան: Բարձրացրեց իր թուրն ու թափեց Պյութագորասի արյունը թփերի վրա՝ խլելով նրա կյանքը ընդամենը մեկ լոբու հատիկի ու դրա հետ կապված իր ուսմունքի պատճառով»:
2. Պատերազմն ավարտվե՞լ է
Ճապոնացի զինվոր Հիրու Օնոդոն մինչև 1974թ.-ը չի իմացել, որ Համաշխարհային երկրորդ պատերազմն ավարտված է: Նրան ուղարկել էին մի փոքր կղզի, որպեսզի աչքն ամենրիկան բանակի վրա պահի: Նա ազատվեց գերությունից ու մոտ 30 տարի շարունակ մնաց այդ կղզում, որպես գաղտնի գործակալ: Նրա նախկին ղեկավարը միայն թոշակի անցնելուց հետո է կարողացել համոզել նրան, որ պատերազմն ավարտվել է: Օնոդոն 29 տարի շարունակ Ֆիլիպինների մի փոքր կղզում է բնակվել և Տոկյո վերադառնալուց հետո հերոս է ճանաչվել: Նա մահացել 2014թ.-ին՝ 91 տարեկան հասակում:
3. Մացարտի արտասովոր գործը
Մոցարտը մի գործ է հեղինակել, որը մի փոքր տարօրինակ է, անսովոր ու… անհարմար: Ստեղծագործության անունն է «Leck mich im Arsch», բառացի թարգմանությամբ՝ «Համբուրիր հետույքս»: Սա միանգամայն ճիշտ է, և ստեղծագործությունը կարող եք լսել այստեղ՝
4. Մարմնավաճառ ծովահենը
Պատմության մեջ եղած ամենահաջողակ ծովահեններից է չինուհի մարմնավաճառ Չինգ Շիհը: Նա 1500 նավի ու 80,000 ծովահենի հրամանատարն էր:
5. Կոլումբոսի տեսած ջրահարսները
Ամերիկան հայտնաբերած Կոլումբոսը հավատացած էր, որ 1493թ.-ին Հայեթիում ջրահարսների է տեսել: «Նրանք այնքան գեղեցիկ չեն, որքան նկարագրում են նրանց, բայց ինչ-որ ձևով նրանք նման են մարդու»,- գրել է նա իր նոթատետրում: Վարկած կա, որ Կոլումբոսը լամանտին ձուկ է տեսել:
+1. Չապլինը Չապլինին նման չէ
Հայտնության գագաթնակետին Չարլի Չապլինը մասնակցել է Չիկագոյում անցկացվող մի մրցույթի, որտեղ ընտրում էին Չարլի Չապլինին ամենանման մարդուն: Իրական Չարլի Չապլինը գրավել է 20-րդ հորիզոնականը. փաստորեն նա ինքն իրեն այդքան էլ նման չէ:
Աղբյուր՝ VNews