Խաչքարի ծագումն ու պատմությունը

Հետաքրքիր պատմություններ

Խաչքար

Տարբեր ազգեր հանուր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին,ներկայացնում են իրենց տեր ազգերի անկրկնելի կենսագրության այս կամ այն դրվագը, ստեղծած այս կամ այն նյութական ու հոգևոր արժեքները։

ՀԱՅ ժողովրդի կողմից քաղաքակիրէ աշխարհին անցած այդօրինակ բառերից է <<խաչքարը>>՝ քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեը տարածված է եղել բացառապես պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հալել ՀԱՅ մարդը։

Խաչքարի ծագումն ու պատմությունը քիչ են ուսումնասիրված։ Սակայն հնագիտական ու մատենագրական նյութերի,պահպանված խաչաքանդակների հիման վրա կարելի է ներկայացնել ստույգ ուրվագիծը զարգացման այն վերընթացի, որ ապրել է խաչքար֊կոթողի արվեստը։ Խաչը, որպես զարդանախշ, ավանդված է դեռևս Հին աշխարհի տարբեր ժողովուրդների հուշարձաններում։

Իհարկե, նախնական ձևը հավասարաձև խաչի պատկերն է եղել։ Այն տիրական էր հեթանոսական մշակութային զանազան բնագավառներում իբրև զարդանախշ, որն անպայման խորհրդանիշն էր աշխարհի նյութականությունը կազմող չորս տարրերի՝ օդի, ջրի հողի և հրի։ Հնագույն խաչանախշը մեզ է հասել և՛ մեկուսի պատկերով, և՛ կլոր շրջանակի մեջ ,որը հավանաբար հենց երկրագնդի պատկերն է։

Այսպիսի խաչանախշեր են գտնվել հեթանոսական տաճարների ու զանազան շենքերի քարերի,հատկապես խոյակների վրա։
Վաղ քրիստոնեական շրջանում խաչը լայն շրջանառություն ստացավ, դարձավ նոր հավատի գաղափարների խորհրդանիշ։
Սկզբում գործածել են փայտե խաչեր։ Հասկանալի է , որ փայտե խաչերը երկար կյանք չէի կարող ունենալ։

Եվ ահա բազմադարյան փորձն ու գործն էլ օգնության եկան՝ խաչի պաշտմունքի մարդկանց ներկայացմելով հնավանդ կոթողի ձևը. պատվանդսնը, որը հարմար նստում էր գետնի վրա, և պատվանդանի վրա ամուր կամգնող քարե խաչ, որը կոթողի հիմանկան մասն էր։

Оцените статью