Հետաքրքիր փաստ. Նապոլեոն Բոնապարտը՝ Երևանում… Պարզվում է՝ դա իրողություն է…
Նկարում՝ Կոմս Լուի Նապոլեոն Բոնապարտ (1864-1932)՝ Նապալեոնի տոհմի մի շառավիղը: 1890թ. ճակատագրի բերումով արտագաղթում է Ֆրանսիայից և հաստատվում Ռուսաստանում, որտեղ անցնում է ռազմական ծառայության (գեներալ-մայոր) և ստանձնում մի շարք ռազմական պաշտոններ ռուսական արքունիքում:
1905թ. Նապոլեոն Բոնապարտը նշանակվում է Երևանի նահանգի ռազմական գուբերնատոր: Սակայն ներքին ինտրիգների պատճառով` Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը կարողանում է մի քանի ամիսների ընթացքում պաշտոնանկ անել Նապոլեոն Բոնապարտին, որը հեռանում է Կովկասից, հետագայում՝ նաև Ռուսաստանից:
Երևանում Նապոլեոն Բոնապարտը բնակվել է կենտրոնում գտնվող «Օրիենտ» հյուրանոցում։
Նյութը՝ Երևան ֆբ էջից