Օրենքները կարելի է բռնաբարել. նրանք չեն գոռում…

Հետաքրքիր պատմություններ

— 1754թ. փետրվարի 2-ին է ծնվել ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ՝ Շառլ Մորրիս դե Տալեյրանը —

Տալեյրանը հաջողացրել է 1789թ. Ֆրանսիական հեղափոխությունից առաջ և հետո իրար հաջորդող 4 կառավարությունների կազմում մնալ որպես արտաքին գործերի և պետական դիվանագիտության պատասխանատու։

Նրա ծառայությունները պահանջված մնացին Լյուդովիկոս XVI-ի, Ֆրանսիական հեղափոխական կառավարության, Նապոլեոնի, Լյուդովիկոս XVIII-ի, ինչպես նաև Լուի Ֆիլիպի իշխանության տարիներին։

Շատ հաճախ նրանք՝ ում նա ծառայում էր չէին վստահում Տալեյրանին, սակայն բոլորը, այդ թվում և Նապոլեոնը, շատ բարձր էին գնահատում նրա տաղանդը։

«Տալեյրան» անվանումը ժամանակի ընթացքում դարձել է ծայրաստիճան հմուտ, անսկզբունքային դիվանագիտության հոմանիշ։

Ահա Տալեյրանի թևավոր խոսքերից մի քանիսը։

Քաղաքականության մասին.

— Ճիշտ ժամանակին դավաճանությունը դավաճանություն չէ այլ ապագայի ճիշտ կանխատեսում

— Որոշ բարձր պաշտոններ նման են զառիթափ լեռների. այնտեղ կարող են հասնել միայն արծիվները կամ սողունները

— Քաղաքականության մեջ այն, ինչին մարդիկ հավատում են ավելի կարևոր է իրականությունից

— Պատերազմը շատ կարևոր բան է այն միայն զինվորականների ուսերին թողնելու համար

— Օրենքները կարելի է բռնաբարել. նրանք չեն գոռում

— Ամբողջ ժողովուրդներ կսարսափեին, եթե իմանային ինչ տկար մարդիկ են իշխում իրենց վրա

Կանանց և հարաբերությունների մասին.

— Ամուսնությունը այնպիսի հրաշալի երևույթ է, որ այդ մասին պետք է մտածել ամբողջ կյանքի ընթացքում

— Կանայք երբեմն ներում են նրանց, ով չարաշահում է հնարավորությունը, բայց երբեք՝ նրանց, ով դրանից չի օգտվում

— Թավալվեք նրանց ոտքերի մոտ … բայց երբեք չընկնեք նրանց ձեռքը

Ընդհանուր.

— Ես կարող եմ ներել մարդուն, եթե նա չի ընդունում իմ կարծիքը, բայց երբեք՝ այն մարդուն, ով չունի սեփականը

— Սուրճը պետք է լինի տաք՝ ինչպես դժողքը, սև՝ ինչպես սատանան, պարզ՝ ինչպես հրեշտակ և քաղցր՝ ինչպես սերը

— Զգուշացեք հոգու առաջին մղումներից. որպես կանոն դրանք ամենաազնվականը և արդարն են լինում

Աղբյուր՝ 80or.am

Оцените статью