Ով էր իրականում Կարա Բալան և ինչ էր նրա իրական անունը

Հետաքրքիր պատմություններ

Հայտնի երևանցին

Կարա Բալան ծնվել է 20- րդ դարի սկզբին, ըստ որոշ աղբյուրների հենց 1900 թվականին ունևորի ընտանիքում, նրա ընտանիքը եղել է Ֆլորայի այգիների սեփականատերը, որտեղ այսօր մետրոյի «Երիտասարդական» կայարանն է: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցնում է ողջ ունեցվածքը:

1926 թվականին ամուսնացել է Աշխենի հետ և ունեցել են Ժորժիկ անունով որդի, որի հետ ցավոք կապի մեջ չի եղել: Իրական անունը Ստեփան Հարությունյան է, նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով, մի օր Կարա Բալան դшնшկահարում է թnւրք երիտասարդի, որը հետապնդում էր դերասանուհուն: Դրա համար նրան ձերբակալում են և տանում ուղղիչ տուն, որտեղ նույն թվականին բերվեց Եղիշե Չարենցը:

Կյանքի վերջին տարիները Երևանի հայտնի ծաղկավաճառը ապրել է հանրախանութի պահեստում, մի օր այնտեղ պետք է ստուգումներ անցկացվեին և հանրախանութի տնօրենը նրան ասաց, որ 2-3 օրով ազատի պահեստը: Այդ ժամանակ ցուրտ օրեր էին և Կարա Բալան ցրտահարվեց և տեղափոխվեց հիվանդանոց, ուր 1970 թվականին մահացավ: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նրա գերեզմանը:

Երևանում 1995 թվականին տեղադրվեց Կարա Բալայի արձանը `քանդակագործ Լևոն Թոքմաջյան, որը գտնվում է Կարա Բալայի սիրված Աբովյան փողոցում:
Ծաղկավաճառ ծերունին դարձավ հին Երևանի խորհրդանիշներից մեկը, ում հիշատակել են իրենց գրական ստեղծագործություններում մեր մեծերը:
«Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար չուլ ու փալաս
Չգիտեի՞ր` արտիստ է նա
Թե՞ ծաղիկ ծախող Կարա Բալա»
Չարենց

« Ծաղիկ ծախող Կարա Բալան
Հայտնի մարդ է Երևանում
Ամենքի հետ քեֆ է անում
Ծաղիկ ծախող Կարա Բալան»
Համո Սահյան

Կարա Բալան բարության, պարզության, մարդասիրության խորհրդանիշն է:

Оцените статью