Հետաքրքիր է. Թուրքիայի առաջին գեղեցկուհին հայուհի է եղել
Մրցույթում հաղթելուց հետո նա որոշակի ժամանակ աշխատել է որպես մոդել ցուցադրությունների ու ամսագրերի համար
Արաքսի Չետինյանը հայկական ծագմամբ մոդել ու դերասանուհի է, որը 1925թ. նվաճել է «Միսս Թուրքիա» գեղեցկության տիտղոսը։
Թուրքայում ընդունված է կարծել, թե «Միսս Թուրքիա» մրցույթն անց է կացվում 1929 թվականից սկսած: Սակայն այս հարցն ուսումնասիրող թրքուհի Ֆեզա Քյուրջուօղլուն, դեմ է գնացել պատմությանը պարտավորված լեգենդին. գեղեցկության առաջին մրցույթը Թուրքիայում անց է կացվել 1925 թվականին և հաղթող է ճանաչվել Արաքսի Չետինյանն, ինչն աներևակայելի էր այդ ժամանակաշրջանի համար:
Թուրքական պաշտոնական մամուլը լռել է այս մասին, մինչև որ Ֆեզան չի գրել ճշմարտությունը Hürriyet թերթում: Այժմ նրա շնորհիվ Թուրքիայում գիտեն, որ գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվել ոչ թե 1929-ին, այլ 1925-ին և առաջին «միսսը» եղել է հայուհի։
Աղբյուր՝ Էրգրականչ