Որ կարդաք, թե ով է այս մարդը, հաստատ զարմանալու եք։
Ամերիկյան կինեմատոգրաֆիայի սկզբնական փուլում այսպիսի մի կերպար կար՝ Էմիլիո Ֆեռնանդես, ում անվանում էին նաև «Էլ ինդիո»։ Ինդիո անունը ստացել էր մորից, քանի որ վերջինս հնդկացի էր։
Էլ ինդիոն մեքսիկացի էր, ով մասնակցում է մեքսիկական հեղափոխությանը, որից հետո ձերբակալվում է և 20 տարով բանտարկվում։ Բայց վերջինս երկար տանջանքից ու փորձերից հետո փախչում է բանտից, անցնում դաժան ու մահացու վտանգավոր Չիուաուա անապատը, հասնում ԱՄՆ, ավելի ճիշտ Լոս-Անջելես՝ բախտ որոնելու։
Ոչ ավել, ոչ պակաս անցնում է դերասանական դասերի, բայց լուրջ արդյունքներ չի ունենում, սակայն կինոինդուստրիայում լավ ճանաչողություն է ձեռք բերում։
Այդ ժամանակաշրջանում Metro Goldwyn Mayer-ն իր տնօրեններից մեկին՝ Սեդրիկ Գիբբոնսին, հանձնարարում է ստեղծել մի կերպար, որը կլիներ հաղթանդամ, մերկ, ձեռքին թուր և ասպետի տեսքով։ Գիբբոնսը երկար փնտրտուքների մեջ է ընկնում և վերջապես կարողանում է գտնել Էմիլիո Ֆերնանդեսին` համոզելով դառնալ արձանիկի կերպարը։
Ֆերնանդեսը սկզբում չի համաձայնում, սակայն հոնորարից հետո որոշում է մերկ կանգնել, նկարվել ու դառնալ պատմություն։ Այսօրվա Օսկարի կերպարը հենց Էմիլիո Ֆերնանդեսն է, ավելի փոքր տեսքով ու նույն կառուցվածքով։
Հ․Գ․ Ֆերնանդեսը, լինելով Օսկարի կերպարը, այդպես էլ իր կարիերայի ընթացքում Օսկար չի ստանում։ Փաստորեն կինեմատոգրաֆիայի թիվ 1 պարգևը մեքսիկի կերպար է, այլ ոչ թե ամերիկացու։
Նյութի հեղինակ Վահագն Դիլբարյան