ԶՈՐԱՎԱՐ ՄԱԽԼՈՒՏՈ
Նրա կերպարը սկսվում է Խաչիկ Դաշտենցի հայտնի պատմավեպում «Այբ, բեն, գիմով» և շարունակվում անմահության հերոսացման հավերժի ճամփով։
Նա ՍՍՀՄ տարիներին ազգային պանթեոնի վերակացուն էր, զինվորական շինելի մեջ փաթաթված ամեն երեկո, ըստ ականտաեսների, ծերունին նստում էր հայ մեծերի կողքը և անվերջ ծխում ։ Կարծես իվերուստ տրված էր այս մարդուն՝ հսկելու անդորրը հայ ժողովրդի և նրա արժանավոր մեծերի։
Սակայն ականտաեսները զարմանք էին ապրում, երբ հայտնվում էին մարդիկ, որ խոնարհվում էին այդ մարդու առաջ, և շնորակալություն հայտնելով հեռանում։
Որքան բան էր տեսել շատերի համար այդ բարի պապիկը, որքան ցավ կար նրա սրտում, ինչ տիտաններրի հետ էր շբվել և դառը ողբով ողբացել նրանց մահը։
Շատերին թվում էր, որ նա մի ուրվական է, ով չունի տուն ու տեղ։
Այո՛, նա չուներ տուն (նրա տունը վառեցին թուրքերը և գերեցին նրա պատմական Հայրենիքը), և Զորավարի խոսքերի պես նրա գործնել կիսատ մնաց։
Նրան այնքան սիրեց Անդրանիկը, որ նա դարձավ Անդրանիկի թիկնապահը։
Հայդուկական պայքարի թոհ ու բոհով անցած պատանի տարիքից Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Հրայրի, Անդրանիկի կողքին եղավ և մկրտվեց հայդուկի վեհ ու բարձր անվամբ՝ Մախլուտո ։ Սմբատ Բորոյանը՝ հենց ինքը Մախլուտոն, իր ողջ կյանքը նվիրաբերել էր իր ժողովրդի պաշտպանության սուրբ գործին։
Սմբատ Բորոյանը ծնվել է Մուշ քաղաքում՝ սովորական որմնադրի ընտանիքում, սովորել է տեղի դպրոցում։ Նրա պատանեկան տարիներին թափ էր առել Տարոնի լեռնաշխարհի ազատագրական պայքարը։
Պատանեկան տարիներ իր սիրած չերքեզ աղջկանից նվեր է ստանում մի դաշույն։
Դաշույնը աղջիկը տալիս է և ավելացնում, որ սա է միակ ճանապարհը ապրելու և ազատգրվելու թշնամու լծից։ Հետագայում քրդերը աղջկան մորթում են ։ Պատանի Սմաբատը, ոգևորված ազատագրական պայքարի նվիրյալների՝ Գևորգի, Սերոբի, Հրայրի, Գուրգենի վեհ գաղափարներով, որոշում է անդամագրվել հայդուկական խմբերին, սակայն հայդուկների խումբ մտնելը այդքան հեշտ չէր ։
Երիտասարդ Սմբատը Գևորգին հայտնում է որ ուզում է մտնել հայդուկների խումբ։ Սակայան նա փորձաշրջան պետք անցներ. դա շալակատարի գործն էր ։
Որոշ ժամանակ երիտասարդ Սմբատը դառնում է հայդուկների շալակատարը (շալակատարը մի մարդ էր, ով տեղափոխում էր նրանց փամփուշտները, զինամթերքը՝ իր ուսերին կրելով 100 կիլոգրամից ավել բեռ )։
Որոշ ժամանակ անց իր խիզախության շնորհիվ Սմբատին զենք են տալիս հայդուկները։ Մասնակցել է Տարոնի մարտերին, Առաքելոց վանքի հայտնի ապստամբությանը, Անդրանիկի և Գևորգի հետ միասին մասնակցել է Ռես Ավեին և նրա գերդաստանին մորթազերծ անելու գործին։
Սմբատը պարթևահասակ, լայնաթիկունք, հաղթանդամ այր էր ։ Նրա հեծյալի տեսքը արդեն իսկ ահ ու սարսափ էր քրդերի և թուրքերի համար ։
Սմաբատը փայլեց Գելիգուզանի կռվի ժամանակ, երբ Գևորգ Չաուշի հետ միասին վարում էր Իշխանաձորի մարտերը, և այստեղ էր, որ Մախլուտոն փայլեց իր զորավարական տաղանդով՝
բաց դաշտում մարտի բռնվելով սակավաթիվ ուժերով թշնամու մեծ բանակի հետ։ Հիանալի ստրատեգիական հնարքի շնորհիվ Սմբատը թշնամուց խլում 250 կյանքեր։
Գելիգուզանի մարտից հետո հայդուկները նահանջեցին, և դրան հաջորդեց Աղթամարի հայտնի ժողովը ։ ՀՅԴ–ն որոշում է, որ միայն Գևորգը պետք է մնա Տարոնում իր փոքրաթիվ ջոկատով, իսկ մնացած հայդուկները, ովքեր ցանկանում են կարող են անցնել Կովկաս, իսկ ով ոչ, պետք է անցնեն ընդհատակ։ Երիտասարդ տաքարյուն Սմբատը գնում է Կովկաս և մասնակցում է Արևելյան Հայաստանի թաթարական կռիվներին։
Այստեղ նա ծանոթանում է Նիկոլ Դումանի հետ և նրա հրամանտարությամբ կռվում այս մարտերում։ Այստեղից Նիկոլ Դումանի հետ անցնում է Պարսկաստան և Դումանի, Եփրեմ Խանի հետ միասին մասնկացում է պարսկական հեղափոխությանը։ 1907 մայիսի 27-ին զոհվեց Գևորգ Չաուշը։
Մախլուտոն, իմանալով Գևորգի մահվան լուրը, ապրում է մեծ ողբերգություն.
Գևորգն էր նրա հայդուկական քայլերի առաջին ուսուցիչը։ Սմբատը հեռանում է դաշնակցակններից քանզի, ըստ լուրերի, ՀՅԴ բյուրոն էր Չաուշի մահվան պատճառը ։ Մեղադրում էին շատ հայդուկներ Ռուբեն Տեր-Մինասյանին Գևորգի մահվան մեջ ։ Սմբատը առաջին աշխարհամարտի տարիներին դառնում է Անդրանիկի թիկնիպահը և նրա տեղակալը իպաշտոն է ։
Այսպես է Անդրանիկը արտահյտվել Մախլուտոի մասին․
՛՛Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն՛՛։
Անձնվիրաբար Մախլուտոն ծառայեց զորավարին մինչև նրա մահվան ժամը ։
Առաջին աշխարհամարտի տարիներին Սմբատը Անդրանիկի գնդի հետ միասին մասնկացել է Դիլմանի, Բիթլիսի, Խանասորայի մարտերին և ցուցաբերած արիական մասնկացության համար պարգևատրվել է Գյորգևյան ոսկե խաչ շքանշանով ։
1916 թվականին Անդրանիկը ռուսական բանակի քաղաքական ինտրիգների պատճառով զայրացած լքում է գունդը ։
Միայն գունդ է վերադառնում այն ժամանակ, երբ ռուսական բանակը սկսեց լքել Արևմտյան Հայաստանը և մնացած ազատագրված տարածքները։
Արդեն գեներալ Անդրանիկը նորից իրեն տեղակալ է ընտրում Մախլուտոին։
Նրանք միասին կազմակերպեցին գաղթականների մուտքը Արևլյան Հայաստան։
Սմբատը, Անդրանիկը ողբերգություն էին ապրում այդ օրերին (նրանց հաղթական մարտերը մի քանի տարի առաջ կատաղեցրել էին թուրքերին, և դա էր նաև պատճառը անզեն Արևմտահայության կոտարածների)։
Անդրանիկի հետ միասին մաքրում էին Արևելյան Հայաստանը քուրդ, թաթար, թուրք, և բոլոր վայրագ իսլամական հրոսակներից։ Ցավոք սրտի հրոսակ էին նաև այդ գյուղերի սովարական բնակիչները։
Անդրանիկի Հայաստանը լքելուց հետո էլ Սմբատը մնաց ծառայելու իր հայրենիքին։ Հերթական առաջին Հանրապետության տարիների մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվում է։ Բոլշևիկները մտան Երևան, և այն գրավեցին, քաղաքում սկսվեց կարմիր տեռորը ։
Սմբատը զինված ապստամբություն է բարձրացնում և ջարդում բոլշևիկենրին, ազատագրում է մայրաքաղաքը և նրա հարակից շրջանները։
Սակայան բոլշևիկներին օգնության հասած Կարմիր բանակը մեծ ուժերով շարժվում էր Երևան։ Սմբատը լքում է հայրենիքը և հեռանում ԱՄՆ, սակայն ճակտագիրը նրան նորից հանդիպեցրեց Զորավարին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։ Անդրանիկի հետ հանդիպումը հուզիչ էր՝ ըստ ականտեսների։ Ըստ նրանց պատմածի՝ Անդրանիկը իր հոգին ավանդել է Սմբատի ձեռքերի մեջ։
Զորավարի մահից հետո գնում է Ֆրանսիա, որպեսզի ինքը հանգչի Անդրանիկի հետ նույն հողի վրա ։
Ֆրանսիայում Սմբատը մեծ հեղինակություն էր վայելում ։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական գաղտնի գործակալությունը դիմում է Մախլուտոին որպեսզի միանա հայկական լեգեոնի կազմավորման գոծին, որպես բարձր սպայակազմի զորահրամանտար ։
Ամբատը մերժում է. նա չի ցանկանում դուրս գալ ՍՍՀՄ բանակի դեմ, որտեղ կաին բազմաթիվ հայեր ։
Մախլուտոն Միսակ Մանուշյանի հետ միասին եղել է Ֆրանսիայի պարտիզանական ջոկատների կազմավորման գործում ակնառու մասնակից։ Պատերազմից հետո հայրենադարձների առաջին քարավանը նա էր ղեկավարում, և տարիների դեգերումներից հետո Մախլուտոն վերադառնում է հայրենիք։
Ֆրանսիական պարտիզանների ջոկատներից մեկի ղեկավարին, գերամանական իշխանություններին մերժած Սմբատի առաջ Ստալին և Բերիան անզոր էին։ Այն Սմբատի, ով ջարդել էր Երևան հաղթական մտած Կարմիր բանակը, ում մեծ հաճույքով Նժդեհի պես կփակեին մի բանտախցում կամ կգնդակահարեին ։
Երևանում որև է բարեկամ չունեցող Սմբատը ապրոևմւմ էր մի ծեր հայդուկի տանը։
Այդ օրերի շրջկոմի քարտուղարը իմանում է որ Մշեցի է եկել Հայաստան, և գնում է Սմբատին տեսնելու։
Սմբատին ներկայանում է որպես Առաքելոց վանքի Երանոսի որդի ։
Սմբատը նայում է և պատասխանում․
«Դու Իսրոի խուրջինից դուս ես եկել, երկիր կկառավարե՞ս»։
Քարտուղարը զարմացած հարցնում է. «Դու ո՞վ ես» ։
Սմբատը պատասխանում է․ «Մախլուտոն եմ» ։
Զարմացած բացականչում է քարտուղարը. «Ֆիդայի Մախլուտոն ե՞ս» ։
«Այո ֆիդայի Մախլուտոն եմ։
Քեզ երբ բերեցին ոչ իմ գրպանում փող կար ոչ էլ Զորավարի հազիվ կես ոսկի ունեինք։ Քուրդը չէր ցանկանում քեզ մեզ տար, այդ ժամանակ էլ մեր հայդուկներից մեկը Ալադին Միսակը Անդրանիկի խնդրանքով կատարեց մի քրդական երգ ։
Քուրդը հուզվեց արցունքները աչքերին՝ քեզ թողեց ու գնաց» ։ Քարտուղարը հուզվում է։ Մախլուտոին աշխատանք են տալիս և մի փոքր տուն Երևանում ։
Մախլուտոն իրեն երջանիկ էր զգում հայրենի հողի վրա ։ Նրան էին այցելում իր մարտական ընկերները ծեր հայդուկները, համերկրացիները, և հաճախ այցելում էր մի նիհարակազմ երիտասարդ մարդ՝ ծնունդով Դաշտադեմցի, և հարցախեղդ էր անում Մախլուտոին, և հավաստիացնում. «Ես քո ու փառապանծ քաջերի մասին գիրք եմ գրելու»։
Դա հայտնի գրող Խաչիկ Դաշտենցն էր, ով իր խոստումը կատարեց և գրեց նրա մասին պատմող պատմավեպը՝ «Ռանչպարների կանչը» չքնաղ գիրքը։ Հաճախ նրան հարցնում էին թե ինչու թողեց Ֆրանսիայի հարուստ կյանքը մեծ փառքը և եկավ դարձավ այգու մի սովորական պահակ ։
Նա պատասխանում էր․
«Այստեղ են իմ ազգի սուրբը, մեծությունները, և իմ ընկերները։
Ես հսկում եմ նրանց անդորրը։ Ես այստեղ եմ, որ մի քար քարի վրա դնեմ իմ հայրենիքում, մի ծառ տնկեմ և պիտանի լինեմ իմ հայրենիքին» ։
Մահվանից մի քանի ամիս առաջ Սմբատը գնում է վեհափառի մոտ, և նրան հանձնում է մի նամակ։
Նամակում գրված էր․
«Իմ հավատքի համար ինձ թաղեք Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ Խենթի կողքին»։
Վազգեն Ա Վեհափառը կատարում է քաջի Խնդրանքը։
Եվ մի գիշեր էլ ծեր հայդուկը 81 տարեկան հասակում քնեց հավիտյան քնով աղքատության և մենակության մեջ։ Ոստիկանները նրա տանից գտան․
Անդրանիկի, Սերոբի, Գևորգի լուսանկարները, նրա շքանշանները, Մեծ Հայաստանի քարտեզը, Մուշ քաղաքի մի լուսանկար, Սերոբի ծխատուփը, Անդրանիկի ծխամորճը, և 3 արշին պատանք, ինչը հայդուկ եղած տարիներից միշտ իր հետ էր։
Այն տանը, որտեղ մահացավ Սմբատը այսօր այդ փողոցը կոչվում է Զորավար Սմբատի փողոց։
Հանգչիր խաղաղությամբ, քա՛ջ Մախլուտո, քո հայրենիքի գրկում։
Դու չգիտեիր, որ տարիներ անց իղձդ կիրականանա, և Անդրանիկն էլ երկար դեգերումներից հետո հայրենիքում կգտնի իր հանգիստը՝ քո կողքին՝ Հայասատանում՝ Եռաբլուր պանթեոնում ։
Փառք Հերոսներին