Պատմաբան Արտակ Մովսիսյանի <<10 հայ ականավոր թագուհիներ>> գրքում Հայոց թագուհիների շարքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Արշակունյաց թագավորության Փառանձեմ թագուհուն՝ Արշակ Երկրորդի կնոջը, ով, հեղինակի խոսքով, մեր պատմության ամենակարկառուն դեմքերից է:
Նա սերում էր Սյունաց նախարարական տոհմից, որի հարստությունը միայն թագավորականին էր զիջում, իսկ Փառանձեմի մայրը սերում էր Մամիկոնյան տոհմից, որ հետագայում պիտի փառավորվեր սպարապետ Վարդան Մամիկոնյանի տարած հաղթանակներով:
Փառանձեմն օժտված էր բացառիկ գեղեցկությամբ ու պարկեշտությամբ: Նա թագուհի հռչակվեց Հայաստանի համար շատ ծանր ժամանակ, երբ երկիրը ստիպված էր գոյատևել պարսկա-բյուզանդական բախումների խաչմերուկում:
Շապուհը տեսնելով, որ բռնի ուժով հայերի դեմ հաղթանակ չի կարող տոնել, դիմում է նենգության. իր մոտ է հրավիրում թագավորին ու նետում Անհուշ բերդը, ուր 368 թվականին Արշակը վախճանվեց:
Շապուհը փորձեց խաբեությամբ կանչել նաև Փառանձեմին, ով, սակայն, չընդունեց հրավերը, ավելին, հանձն առավ երկրի պաշտպանության պատասխանատվությունը և ամրանալով Արտագերս ամրոցում՝ հերոսական պաշտպանություն կազմակերպեց: Արտագերսի առաջին պաշտպանությունն ավարտվեց հայերի հաղթանակով:
Այս լուրը ստանալուն պես պարսից արքան անհապաղ Հայաստան է ուղարկում նոր բանակ: Փառանձեմ սպարապետուհին մեկ տարի և երկու ամիս դիմադրում է թ-շնшմուն: Միայն համաճարակի պատճառով է հերոսական պաշտպանությունը կոտրվում:
Փառանձեմը գերվեց, և Շապուհը հրապարակավ մшհшպատժի ենթարկեց Փառանձեմին: Հենց նա է Հայոց պատմության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Պապ թագավորի մայրը, և ինչպես նշում է Մովսիսյանը, պատահական չէր, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորված ջոկատը ստացավ հայոց թագուհու՝ Փառանձեմի անունը…