600 Մշեցի կամավոր զինվոր մտան Կարս:Այնտեղ իրենց դիմավորեց Անդրանիկը յուր բանակով: Կարսում թուրքերից առգրավել էին 3.000 թնդանոթ և նույնքան արագահարված, 1մլն.փամփուշտ, 100.000 հագուստ և նույնքան հոգու սնունդ, 17.000 ձի, 10.000 հրացան և էլի շատ պիտանի զենք ու մթերք:
Հրաման է գալիս հանձնել Կարսը: Պատմության այս սև էջը թողնում եմ «լավիրովշիկներին«: Կպատմեմ մի դրվագ պապիկիս հետ կապված: Անդրանիկին են մոտենում հրամանատարները, այդ թվում նաև կազակ /ռուս/ հրամանատարը և հայտնում որ չեն ուզում ենթարկվել դավաճան հրամանին:
Գեներալ Անդրանիկը կանչում է զորքին և կարդում հրամանը,ապա առաջարկելով դուրս գալ շարքից ովքեր ուզում են թողնել Կարսը: Շատերը դուրս են գալիս և հայտարարում են,որ դա թուրքահայերի պատերազմն է և ոչ թե ռուսահայերի….
Առաջին անգամ Անդրանիկը արտասվում է…Խենթ Սուքիասը և էլի մի քանի գժեր հանում են թրերը,որ հարձակվեն պառակտողների վրա,սակայն Անդրանիկը կասեցնելով ասում է…
Ասոնք ռուսներեն ավելի ռուս ըլալով սեպ կխփեն ազգին մեջ…1920թվականին էրիկթուրքերը 8.000 հայ կոտորեցին Կարսում: Հ.Գ.Պատմությունը բերանացի է և նրա փաստավավերագրությունը թողնում եմ իմ խղճի վրա: