Նրա անունը վաղուց հայտնի էր ֆիդшյшկան աշխարհում. Սևքարեցի Սաքոյի կինը. ՄԱՐՈ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ. ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ԿԻՆԸ
1900թ. Ատրպատականից Վասպուրական ազատամարտիկների զենքի փոխադրումը իրականացվում էր փոքր քանակներով` հաճախ ջորեպանների կամ քnւրդ շալակավորների միջոցով: Գրեթե նմանատիպ մեթոդներով սկսել էին գործել նաև Անդրկովկասից ձգվող Կարս–Բասեն–Խնուս–Սասուն և Երևան–Ալադաղ–Ախլաթ–Սասուն զինատար ուղիները:
Հատկապես այս երկու ուղիներով Սասունը մինչև 1904թ. զգալի քանակությամբ զենք ու զինամթերք էր ստացել, թեև ոչ բավարար խոշոր ապստամբության համար: Կին նշանավոր և աննկուն զինատարներից էր հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի կինը՝ Մարո Ղարաքեշիշյանը:
Այսօր քչերին հայտնի այդ հերոսուհու շնորհիվ բազմիցս զենք ու զինամթերք է փոխադրվել Արաքսից այն կողմ: Ծնվել և մեծացել է Թիֆլիսում: Դեռ փոքրուց ոգևորվել է արևմտահայ ազատագրական պայքարով:
Մ. Ղարաքեշիշյանը պատերազմական տարիներին որոշել է իրեն նվիրել Արևմտյան Հայաստանի ազատագրման սուրբ գործին: Ահա թե ինչու դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է զինատար խմբի առաջատարներից մեկը:
Նկատի ունենալով նրա հերոսական կերպարը՝ կարող ենք ասել, որ միայն Մարոյի նման նվիրյալները կարող էին Ռուսաստանից և Միջին Ասիայից այդքան մեծ քանակի զենք տեղափոխել հենց իրենց՝ ռուսների միջոցով և այն ծառայեցնել ազգային–ազատագրական պայքարի սուրբ գործին:
Երբ Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքոն, աշխուժորեն զբաղվել է զենք հայթայթելու և դեպի Ավետյաց երկիր տեղափոխելու բարդ ու վտանգավոր գործով, հանդիպել է շատ շատերի, դիմավորել է բազմաթիվ զինատար խմբերի, իսկ նրան անհրաժեշտ տեղեկությունները հասել են Մարո Ղարաքեշիշյանի միջոցով:
Աննկուն հերոսուհի Մարոն 1900 թվականի սկզբին ձերբակալվել է Ռուսաստանից և Միջին Ասիայից զենք տեղափոխելիս, սակայն հայրենասեր հայորդու՝ Գևորգ Կարաքեշիշյանի տված գումարով Սամարղանդի զինվորական դատախազը բավարարվել է զենքը բռնագրավելով: Սակայն Մարոն շարունակել է նվիրական գործը Թիֆլիս վերադառնալուց հետո ևս: 1906թ. հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Երևան:
Ցավալի է, որ նրանց համատեղ կարճ կյանք էր վիճակված: Լեռնային կռ իվներում հայդուկի մարմնի մեջ խրված գնդակը տարիներ հետո՝ 1909 թվականին, նրան գ երեզմшն է տարել: Հենց նրա գերեզմանին սրբազան երդում տալով՝ Մարոն վերահաստատել է իրենց կյանքի գործը մինչև վերջ հասցնելու վճռականությունը:
Ամուսնու մшհից հետո նա կրկին Թիֆլիսում էր:
Հովհաննես Թումանյանի օգնությամբ ծանոթացել է քաղաքի մեծահարուստների հետ, որոնց օգնությամբ հանգանակության գումարները հասցրել է աննախադեպ չափերի: Թիֆլիս–Ղազախ–Քարվանսարա–Դիլիջան–Երևան–Դավալու ուղեգծով զինատար ֆուրգոնը Մարոյի ուղեկցությամբ հրացաններ ու փամփուշտներ է տեղափոխել Արևմտյան Հայաստան:
Հայերեն, ռուսերեն, վրացերեն և թnւրքերեն լեզուների տիրապետումը, բնածին համարձակությունն ու ծանր իրավիճակից դուրս գալու հնարամտությունը օգնել են նրան:
Բայց միշտ չէ, որ մшհшցու վտանգը շրջանցել է խիզախ կնոջը: 1909թ. վերջերին նա ձերբակալվել է և շուրջ հինգ տարի անցկացրել Սամարղանդի բանտում: Բանտից հետո քիչ բան է մնացել նրա երբեմնի շքեղ գեղեցկությունից. մազերը կիսով չափ ճերմակել են, դեմքը պատվել է կնճիռներով: Միայն ուժեղ ու կրակոտ աչքերն են նույնը մնացել: Նրա մեջ պահպանվել է ըմբոստ, մարտնչող ոգին…
Վերադարձից ընդամենը օրեր հետո կրկին առաջվա զինատարն էր: Երկու անգամ հաջողությամբ զենք է հասցրել Նորշեն: Նրա անունը վաղուց հայտնի էր ֆիդայական աշխարհում: Սևքարեցի Սաքոյի զ ենքի ընկերները, այդ թվում` ֆիդայապետ Նիկոլ Դումանը, իմացել ու ողջունել են, որ նա ազատվելով բանտից, շարունակել է իրագործել սրբազան երդումը:
1914 թվականի հոկտեմբերին, Սևքարից Դիլիջանով հրացաններ ու փամփուշտներ տեղափոխելիս ավազակային հարձակման արդյունքում, Մարոն կնքել է իր մահկանացուն: Նա կռ վել է մինչև վերջ՝ uպшնելով այդ ավազակներից մեկին:
Աղբյուր՝ Էրգրականչ