Ճանաչենք մերոնց. Ավտոմատ փոխանցման տուփի պատենտի վրա նշվում է Օսկար Բենքեր անունը, բայց նրա իրական անունն է…

Հետաքրքիր պատմություններ

Ասատուր Սարաֆյանը (Asatour Sarafian), նույն ինքը` Օսկար Բենքերը (Oscar H. Banker) ծնվել է 1895թ. Օսմանյան կայսրությունում:

Բարեբախտաբար, Սարաֆյան ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Հшմիդյան կnտnրածների, հայերի մասսայական uպшնությունների ժամանակ, որոնք կազմակերպվել էին ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում 1894-1896-ին:

Բայց փոքրիկ Ասատուրը հանկարծակի հիվանդանում է, և ոչ ոք հույս չուներ, որ նա ողջ կմնա, որովհետև մայրը հոգեկան խանգարում էր ստացել կոտորածների ժամանակ և ի վիճակի չէր հոգ տանել երեխայի մասին:

Տղային փրկում է հայրը, ով այծի կրծքի օգնությամբ երեխային խաղողի հյութ է խմեցնում: Վերջիվերջո, երեխան լիովին ապաքինվում է: Պատանեկության տարիներին Ասատուրին հաջողվում է հեռանալ Օսմանյան կայսրությունից:

Նա տեղափոխվում է օվկիանոսից այն կողմ և հաստատվում Չիկագոյում:
Հայտնվելով Էլլիս կղզում (Ellis Island)` 20-րդ դարի առաջին կեսի ամենամեծ թվով ներգաղթողներ ունեցող կետում, նա փոխում է իր անունը` Օսկար Բենքեր, և փորձում է աշխատանքի անցնել գործիքների խանութում, որտեղ նա շուտով նախագծում է սղոցների սայրերի սրման գործիքը:

Իր առաջին հայտնագործություններից հետո Բենքերն իր կյանքը նվիրաբերում է գյուտարարությանը: 1931 թվականին 1.795.464 համարով նա արտոնագրում է իր այս գյուտը: Տարիների քրտնաջան աշխատանքի և ինժեներ գործընկերների հետ 8-ամյա պայքարի արդյունքում Բենքերի հայտնագործած ավտոմատ փոխանցման տուփը 1940թ. ներդրվում է «General Motors»-ի հայտնի «Oldsmobile Hydramatik» փոխանցման տուփի հիմքում:

Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն` նախագծված ստանդարտացված փոփոխման հերթափոխով։ Նույն Բենքեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի (արտոնագրված 1961 թվականին` թիվ 2.977.862 արտոնագրով), ինչպես նաև ավտոյուղի չափիչի (արտոնագրված 1957 թվականին` թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենքերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը (արտոնագրված 1949 թվականին` թիվ 2.492.831 արտոնագրով) և գունավոր տպագրության սարքը (արտոնագրված 1932 թվականին` թիվ 1.879.597 արտոնագրով):

Բենքերի հիմնական ուշադրությունը սևեռված էր ավիացիոն մեխանիզմի վրա: Նա աշխատում էր առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի վրա, որը երկինք բարձրացավ 1939թ.-ին: Սիկորսկու և Բենքերի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների մասսայական արտադրության:

Բենքերին են պատկանում նաև ավտոմեքենաների բենզինի պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերը:
1968թ. Օսկար Բենքերը ստեղծում և արտոնագրում է նաև առաջին պնևմատիկ, առանց ասեղի ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում պատվաստման նպատակով:

Ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում մեծ տարածում է ձեռք բերում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է տարածվում, Բենքերի ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»-ը ներարկիչներ է նվիրաբերում կղզուն, ինչի շնորհիվ համաճարակը կանգնեցվում է: 1979թ. օգոստոսի 2-ին Գրենադայում հրապարակվում են Բենքերին նվիրված փոստային դրոշմանիշներ` ի պատիվ գյուտարարի, որը փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր:

1983թ. հրապարակվում են Օսկար Բենքերի հուշերը` վերնագրված` «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս», որում նա խոստովանում է, որ Ամերիկան շարունակում է մնալ` որպես մեծ հնարավորությունների երկիր:
Օսկար Բենկերը մшհшցել է Քլիվլենդում 1979թ.` 83 տարեկան հասակում: Նրա որդին կրում էր հոր անունը` Օսկար Բենքեր կրտսեր:

Оцените статью