Մոտենալով ամբիոնին ապացուցեց, թե ինչու է Պարույր Սևակը գեղեցիկ… Հայ մեծերը շարքից

Հետաքրքիր պատմություններ

Գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշների մասին դասախոսություն էր կարդում պրոֆեսոր Ասմուսը: Ընթացքում հարց տվեց.

— Այսպես ուրեմն, ի՞նչ է գեղեցիկը…Ո՞վ կարող է կոչվել գեղեցիկ: Ինքնին հասկանալի է, որ դա հռետորական հարց էր, որ ոչ մի պատասխան չէր պահանջում: Բայց հանկարծ մեկը պոռթկաց տեղից.

— Պարույր Սևակը…
Նույնքան անսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզ հետ և ինքը՝ Պարույրը: Բայց լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանել էր հարցին, չէր ուզում նահանջել:

Եվ մոտենալով ամբիոնին՝ իր լեհական հաճելի առոգանությամբ ապացուցեց, թե ինչու է Պարույր Սևակը գեղեցիկ…

— Ամեն անգամ, երբ լսում եմ Պարույրի խորիմաստ ու սրամիտ խոսքը, կարդում նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շուրթերը, փլված քիթը և նախանձով մտածում Աստված իմ, ի՜ նչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը: Երանի ես էլ նրա նման լինեի…

Վարդգես Բաբայան

Оцените статью