Մի շամփուր խորովածի համար հարևանիդ եզը մի մորթիր. Մի խաբիր, որ քո գոյությանը հավատան… Նարեկացի

Հետաքրքիր պատմություններ

… Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար։ Սիրիր մարդուն, քո նմանին, զի նա քո եղբայրն է։

Մի թողնի մենակ՝ հողմերի, փոթորկի ու մահվան դեմ հանդիման։ Աստված երկիրն արարեց այնպիսի անթերի ներդաշնակությամբ, որ մարդը գերադասի ընտրի արդար, անսխալ, անխարդախ գոյությունը։

Արարիր, ասաց, ծառեր տնկիր, խոպանը այգու վերածիր, ջուր տուր անապատին, աղբյուր շինիր ծարավի, կամուրջ կապիր ճամփորդի, երգեր ու տաղեր հեղինակիր սրտերը ջերմացնելու համար։

Երկրի գաղտնիքները վերծանիր, որ անսայթաք լինի կյանքդ։ Դրախտը հետմահու մի թողնի, այլ կառուցիր կյանքի համար։ Մի քանդիր, մի ավերի, մի ամայացնի։ Մի շամփուր խորովածի համար հարևանիդ եզը մի մորթիր։

Օջախ վառելու համար ամբողջ ծառը մի կտրիր: Տաշած քարի համար ուրիշի տունը մի քանդիր։ Հարևանիդ օջախն անկրակ մի թողնի՝ անթեղ տուր։

Ի վերջո, մի սպանիր, մեռցնելը անմարդկային արարք է՝ հակաբանական և հակաբնական։ Ընդհակառակը, հարատև դարձրու կյանքը, շատացրու օրոցքների թիվը: Մի շնանար։

Սիրով մաքրվիր, ոչ թե աղտոտվիր։ Մի խաբիր, որ քո գոյությանը հավատան, մի շողոքորթիր, որ անկեղծությունը չվիրավորվի։ Ամուր կառչիր հավատիդ, առանց նրա իմաստազրկվում է կյանքը։

Աստված ունեցիր, քանզի պարապ մնացած նրա տեղը կգրավի սատանան: Ապրիր այսպես և աստված կունենաս, և աստված կբնակվի քո մեջ…

Մկրտիչ Սարգսյան
«Գրիգոր Նարեկացի»

Оцените статью