Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մե»ռնել

Հետաքրքիր պատմություններ

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մե’ռնել

Քրդերը հայկական հարցն ու քրդական հարցը իբրև երկու առանձին իրադարձություն չեն դիտարկում և արդեն մեկ դար է՝ չեն կարողանում ազատվել հայերի Ցեղшuպшնության մասին հիշողություններից։
Մենք թուրքերի համար նախաճաշ ենք, դուք ընթրիքն եք լինելու»։

Արտահայտությունը, որ ջшրդից փրկվող հայերը նետել են քրդերին, արդեն ավելի քան մեկ դար է՝ բերնեբերան փոխանցվում է Թուրքիայի գլխավորապես հարավ-արևելյան և արևելյան տարածքները զբաղեցնող քուրդ ժողովրդի մեջ։

Այդ տարածքը թnւրքերն անվանում են «Արևելյան Անատոլիա», քրդերը՝ «Հյուսիային Քուրդիստան», իսկ հայերը՝ «Պատմական Հայաստան»։
Եվ եթե հայ և թուրք գործիչները հաճախ են բարձրացնում հայերի 1915թ․-ի ցեղասպանության հարցը՝ գրքերում, հոդվածներում, կոնֆերանսներում և այլն, ապա քուրդ ժողովրդի դիրքորոշման մասին շատ հազվադեպ ենք լսում։

Ի դեպ, քրդերի մի մասն անմիջական մասնակցություն է ունեցել կnտnրшծներին, իսկ մեծամասնությունը տնտեսապես շահել է այդ տարածքներից հայ բնակչության վտարումից։

Հենց այդ պատճառով էլ քուրդ գրողներ Ադնան Չելիքի և Նամըք Քեմալ Դինչի «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը` հրատարակված 2015թ․-ին Թnւրքիայում, հսկայական նշանակություն ունի։

Գրքում հավաքված են Դիարբեքիրում (հին հայկական Տիգրшնակերտ մայրաքաղաք) ապրած 70 քրդերի հիշողությունները։ Մինչև հայերի կոտորածը Դիարբեքիրում հայերի ու քրդերի թվային հարաբերակցությունը գրեթե նույնն էր։ 100 տարի անց քրդերը հայերի Ցեղшuպшնության մասին պատմում են այնպես, ասես դա երեկ է պատահել։

Մի քանի պատմություն այդ գրքից

Uպшնված հայ աղջկա ստվերը
Գրքում շատ դրվագներ կան քրդերի մասին, որոնք հայերի ջարդերին անմիջական մասնակցություն են ունեցել։ Սարսափելի կnտnրածի ուղիղ կատարողների հետ հեղինակները չեն հանդիպել, բայց նրանց մասին հիշողությունները բավական շատ են։

Օրինակ` գրքում պատմություն կա քուրդ ծերունի Օնդոյի մասին։ 1915թ․-ին նա եղել է հայերի վրա հարձակվող ավազակային խմբավորման կազմում։

Հարևաններն ու ծանոթները գրքի հեղինակներին պատմել են, որ 80 տարեկանում Օնդոն անկողին է ընկել ինչ-որ ահավոր հիվանդությամբ և ոչ մի կերպ հոգին չէր ավանդում, նա մոտ 10 տարի այդպես տանջվել է։

Ընտանիքին նա խոստովանել էր, որ իրեն հանգիստ չի տալիս այն աղջնակի ստվերը, որին նա սպանել էր այդ օրերին։ Օնդոն վախենում էր, որ չի մ-եռնի և մինչև աշխարհի վերջմ այդպես կտառապի։ Բայց մшհшցավ, երբ 90 տարեկան էր»,-գրում են ժողովածուի հեղինակները։

Գրքի հերոսները հստակ գիտեին, թե իրենց գյուղերից ովքեր են մասնակցել կոտորածներին, նշում էին նրանց անուններն ու ազգանունները։ Հաճախ պատմում էին, որ այս կամ այն ընտանիքում, որը մասնակից է եղել հանցագործությանը, այլևս երբեք երեխաներ չեն ծնվել կամ ծանր հիվանդություններ են ի հայտ եկել։

Հայերի անեծքն ու Չունգուշի աղքատությունը
Քրդական Չունգուշ գյուղը՝ Դիարբեքիրի շրջանում, Թnւրքիայի ամենաաղքատ գյուղերից մեկն է։ Հետաքրքիր է, որ իրենք՝ գյուղացիները, համարում են, որ աղքատ գոյության են դատապարտված ոչ թե Դիարբեքիրի քաղաքային վարչության վատ աշխատանքի, այլ հայերի անեծքի պատճառով։ Գյուղից ոչ հեռու մինչև այսօր պահպանվել է հանքը, որտեղ լցնում էին սպանված հայերի դիակները։

Չունգուշի բնակիչ Արին նույնպես վստահ է, որ գյուղը երբեք կուշտ չի ապրի։

«Այստեղ, ուր նայում ես՝ հայերի արյունն է… սրանք անիծված հողեր են, թեկուզ հարյուր տարի էլ անցնի, այս հողերը երբեք չեն մաքրվի ո՛չ шրյnւնից, ո՛չ անեծքից»,-ողբում է Արին։

Նույն գյուղում հեղինակները հանդիպել են իր տան շեմին բարձրաձայն լացող ու ողբացող մի ծերունու։ Նա գանգատվում էր վատ կյանքից` գոռալով, որ քրդերն այսպես պատասխան ե

Հայերի անունները սրբերի անուններ են
Գրքի հեղինակներն իրենց աշխատության մեջ հիշատակում են նաև Ցեղասպանությունից փրկված հայերին` նշելով, որ նրանց մեծ մասը կանայք էին, որոնք ամուսնացրել են մուսուլմանների հետ։

Նրանց թվում նաև հիմնականում հարուստ հայերի երեխաներն էին։ Քրդերը պահում էին նրանց` հուսալով, որ կկարողանան տիրանալ նրանց կարողությանը կամ մեծ փրկագին ստանալ։

Գրքում պատմվում է նաև մի քուրդ կնոջ մասին, որի նորածին երեխաները մահանում էին անհայտ հիվանդությունից։ Ի վերջո նա ևս մի զավակ է ծնում` տղա և կոչում է նրան հայկական Տիգրան անունով։

«Նա հավատում էր, որ մահվան հրեշտակները չափազանց շատ հայկական կյանքեր են տարել, էլ չեն ցանկանան ևս մեկը տանել, և երեխային հայկական անուն տալով` փորձում էր փրկել նրան։ Զարմանալի է, բայց այդպես էլ եղել է, քանի որ այս պատմությունը մեզ պատմել են Տիգրանի հարևանները»,-գրում են հեղինակները։

Անցյալի հայկական ու ներկայիս քրդական հարցը
Հայերի համար ցեղասպանությունը միշտ մնում է կարևոր հարցերի օրակարգում, սակայն յուրաքանչյուր նոր սերունդ 1915 թվականի իրադարձություններին վերաբերվում է որպես անցյալի ողբերգություն ՝ միաժամանակ պահպանելով հոգեկան հավասարակշռությունը։

Քրդերի մոտ ամեն ինչ հակառակն է. յուրաքանչյուր նոր սերունդ ավելի սուր է ընկալում Ցեղшuպгնության փաստը և մտահոգվում նաև այն պատճառով, որ իրենց նախնիները մասնակցել են հայերի կոտորածներին։

«Անցյալի հայկական ու ներկայիս քրդական հարցերը քրդերը որպես երկու առանձին իրադարձություն չեն դիտարկում։ Յուրաքանչյուր ազգային դժբախտության դեպքում նրանք հիշում են Ցեղшuպшնությունը։

Նրանք հիշում էին այդ մասին 1930-ականներին, երբ թnւրքական իշխանությունները վռնդում էին նրանց իրենց գյուղերից, հիշում էին այդ մասին 1980-ականներին, երբ քուրդ ակտիվիստներին բանտերում ծեծում ու uպшնում էին։ Դիարբեքիրում յուրաքանչյուր քուրդ երեխա գիտեր հայերի արտահայտությունը. «Մենք թուրքերի համար նախաճաշ ենք, դուք ընթրիքն եք լինելու»,-գրված է գրքում։

2015թ․-ին գիրքը հրատարակվել է թուրքերեն լեզվով, դրա որոշ հատվածներ թարգմանվել են հայերեն և հրապարակվել Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթում։

Նյութը՝ Էրգրականչ ֆբ էջից

Оцените статью