Ինչպե՞ս էին шդրբեջшնցիները խոնարհվում Եղիշե Չարենցի առաջ

Հետաքրքիր պատմություններ

Ինչպե՞ս էին ադրբեջանցիները խոնարհվում Եղիշե Չարենցի առաջ

1927 թվականի նոյեմբերի 15-ին Եղիշե Չարենցը ժամանում է Բաքու։
Չարենցի Բաքվում կարդացած դասախոսության մասին այդ հոդվածի նպատակն է ցույց տալ մեծ գրողի կենսագրության հետաքրքրական մի դրվագ ևս, քանի որ մենք շատ ենք անդրադարձել Չարենցի կյանքի հետաքրքրական դեպքերին։

Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ այդ ժամանակի հայաշատ Բաքվում թուրք, թաթարաադրբեջանական խմբին պատկանող մարդիկ կարդում էին Չարենցին և դահլիճներում անհամբեր սպասում էին, որպեսզի լսեն նրա դասախոսությունները։

Թուրքերի ու ադրբեջանցիների` Չարենցի նկատմամբ հիացմունքի մասին կա ևս մեկ փաստ, որն արդեն ներկայացնում է Չարենցի առաջին բանտարկության ժամանակ Երևանի բանտում կատարված իրադարձությունների մասին.

. Տեր-Գրիգորյանը պատմում է, թե կուլտ-կենցաղային որպիսի մեծ գործունեություն է ծավալել Չարենցն Ուղղիչ տանը, ինչպիսի հարգանք էր վայելում կալանավորների միջավայրում։

Երբ մտնում էր կամերները,- պատմում է Տեր-Գրիգորյանը,- կալանավորներն անպայման ոտքի էին ելնում, իսկ պատկառելի տարիք ունեցող ադրբեջանցիները խոնարհվում էին, ձեռքերը կրծքերին դրած, և պատասխանում Չարենցի ադրբեջաներեն նետած բարևին։

Առհասարակ չկար որևէ կալանավոր, որ չդիմեր նրան ամենատարբեր հարցերով, և Չարենցը լսում էր, միջնորդում, միջամտում նրանց կյանքի ամեն օր»։ (Հատվածը վերցված է Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» 5-րդ հատորից)

Оцените статью