Հայերին կnտnրnղը հենց իմ ընտանիքն է եղել
Նևին Յըլդըզ Թահինջիօղլու
Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Հшմիդյան կnտnրածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:
Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունն սկսվում է մանկության տարիներից։
«Այըբ աղա, իսկական անունը Էյուբ էր: Նրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս միքարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնում:
Տունն, ամենայն հավանականությամբ, հայի էր պատկանել: Երևում էր, որ այդպիսիգործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային:
Ում հարցնում էինք տանտիրոջ մասին, պատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»:
Այս երկու՝ միմյանցից տարբեր պատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղում. հերո՞ս է նա, թե՞ չարագործ»:
Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել, տարբեր պատմություններ լսել Այըբ աղայի մասին։
Հասկացա, որ նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, որ եղել է բռնության հակված մարդ, և բոլորը նրանից վախեցել են:
Ինձ վրա շատ ազդեց այն, որ երեկոյան հաց ուտելիսնստում էր տան դիմացի աստիճաններին, և երբ տեսնում էր հայ մարդկանց, կանչում էր ուիր դաշույնով կտրում նրանց գլուխը: Սպանելուց հետո սպիտակ թաշկինակով սրբում էրդաշույնն ու շարունակում էր ուտել իր հացը: Հասկանալի էր:
Այդ ժամանակ հայի ամեն գլխի համար մի ոսկի էին տալիս: Բայց նա ընդհանրապես փողի կարիք չի ունեցել: Պետական պաշտոնյաների հետ հարաբերություններն էլ լավ էին:
Պատմում են՝ ծե-ծում էրայն հային, որը նայում էր նրա աչքերի մեջ: Քար կտրեցի, երբ իմացա՝ կինը հայ է: Ապշելուէր. հայերին ատող և այդքան հայ uպшնած մարդն ամուսնացել է հայ կնոջ հետ»:
Համիդիե գնդերը հավաքում են երիտասարդ հայ տղամարդկանց, այդ թվում՝ Սառայի մեծ եղբայրներին ու զարմիկներին, և փակում Ուրֆայի քարանձավերից մեկում, որն այսօր էլ կոչվում է հայերի քարանձավ:
Սառան, որն այդ ժամանակ 14-15 տարեկան էր, տեսնում է մի շուն՝ բերանում մարդու ձեռք: Հետևելով շանը՝ Սառան գտնում է այդ քարանձավը և հայտնաբերում իր սպանված հարազատներին:
Սառայի ընտանիքն ուզում է հեռանալ գյուղից, սակայն Այուբ աղան, որ ջարդերի կազմակերպիչներից էր, ձերբակալում է նրանց:
«Սառան չգիտեր, որ այդ մարդը դառնալու է իր ամուսինը և 15 երեխայի հայրը: Այըբ աղան տարվում է աղջկա գեղեցկությամբ: «Նախ մուսուլման կդառնաս, հետո կամուսնանաս ինձ հետ» հրամանին Սառան չի ենթարկվում:
Սառայինկատմամբ ատելությունը Այըբ աղային նորից վերածում է հայերի դահճի: Սակայնայս անգամ նրա թիրախն իր սիրած աղջկա հայրն ու մայրն էին: Տեսնելովծնողների սպանությունը՝ երիտասարդ Սառային այլ բան չի մնում, քան վեցտարեկան եղբոր կյանքը փրկելու համար Այըբ աղայի հրամանին ենթարկվելը:
Սառան մի պայման է դնում. թեպետ մահմեդական է դառնում, սակայնպահպանում է իր անունը: Եվ անունը դառնում մեկն այն բազմաթիվպատճառներից, որոնց շնորհիվ Սառային երբեք չեն համարում իսկականմահմեդական:
Թե՛ Այըբ աղայի, թե՛ Միլլի աշիրեթի մյուս անդամների աչքում Սառան կեղծ մահմեդական էր, ավելին՝ իսկական գյավուր: Եվհայ լինելը հիշեցնող նրա անունը դարձավ այն միջոցը, որն օրինականացրեց Սառայի նկատմամբ կիրառվող դաժան բռնությունը:
Ականատեսների վկայությամբ՝ Այըբ աղան տաքացնում էր իր դաշույնի ծայրը և Սառայի մարմին վրա խաչ անում: Եվ այդպես՝ անընդհատ: Դաշույնի ընտրությունն էլ պատահական չէր. օգտագործում էր այն դաշույնը, որով սպանել էր Սառայի հորն ու շատ այլ հայերի:
Տանջելով Սառային՝ փորձում էր նրան դարձնել իսկական մահմեդական, սակայն Սառան, ինչպես երբեք անունը չփոխեց, այնպես էլ երբեք չհանեց իր պարանոցից կախած խաչը: Այըբ աղան մшհվան մահճում վերջին շունչը փչելիս ասել է.
«Չորացրիր իմ ցեղը, հայի մեկը»: Աղայի հետամուսնությունից աշխարհ եկած բոլոր երեխաներն անբացատրելի և անիմանալի ձևով մшհшնում են: Մшհшնում են ոչ միայն Այըբ աղայի՝ Սառայից ծնված երեխաները, այլև նրա երկու մյուս կանանցից ծնված տղա երեխաները:
Սառան ապրում է մինչև 1971թ.՝ ուղիղ 100 տարի:
Դահլիճը քար է կտրել, երբ Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն ասել է, որ Սառայի նկատմամբ բոլոր դաժանություններն իրականացրել է հենց իր ընտանիքը: Այըբ աղան եղել է նրա մոր հորեղբայրը և նա բոլոր պատմությունները լսել է հենց իր մորից և ընտանիքի մյուս անդամներից:
Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն խոստովանել է, թե ինչն է իրեն դրդել պատմել Սառայի պատմությունը. «Իմ ընկերներից մեկը հետազոտություն էր իրականացնում մուսուլման հայերի մասին: Մի տեղ նստած խոսում էինք:
ԱՄՆ—ից հայեր էին եկել: Հարցազրույց էին անում: Նրանցից մեկը, ներկայացնելով իր ընտանիքի պատմությունը, պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը զnհ գնացել համիդեականգնդերում կռվnղ այսինչ-այսինչ մարդկանց:
Ես, անկախ ինձանից, ասացի՝ դուք իմ ընտանիքի մասին եք խոսում: Նրանք ինձ էին նայում: Ներողություն խնդրեցի, այլ բան չկարողացա ասել, և ինձ անասելի վատ զգացի: Դրանից հետո մտածեցի, որ պետք է խոսել այս թեմայով: Եթե բոլորը կարողանան պատմել իրենց պատմությունը՝ առերեսումը հնարավոր է»: