Քչերին է հայտնի, թե ո՞վ է եղել Երևանի առաջին քաղաքապետը

Պատմական թեմաներ

Հովհաննես Ղորղանյան. Երևանի առաջին քաղաքապետը… 1870-ական թթ. ռուսական կայսր Ալեքսանդր 2-րդի օրոք երկրում իրականացվեցին քաղաքային կառավարման բարեփոխումներ:

Կայսրության քաղաքներում ստեղծվեցին ինքնակառավարման մարմիններ՝ քաղաքային խորհուրդ (դումա) և քաղաքային գործադիր մարմին (ուպռավա), որոնց ղեկավարում էր քաղաքապետը (քաղաքագլուխ):

Նույնը իրականացվեց նաև Երևանում. ընդհանուր առմամբ ռուսական իշխանության տարիներին Երևանն ունեցավ տասը քաղաքապետ՝ բոլորն էլ հայեր, իսկ առաջին քաղաքապետը դարձավ Հովհաննես Ղորղանյանը (1879-1884)։

Հովհաննես Զուրաբի Ղորղանյանը ծնվել է 1833 թվականին Թիֆլիսում, տոհմական հայ ազնվականի ընտանիքում։ 1853-1855 թթ. Ղորղանյանը մասնակցել է Ղրիմի պատերազմին՝ Կովկասյան ճակատում։

Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո նա անցնում է պետական ծառայության, այնուհետև տեղափոխվում է Երևան և աշխատում Երևանի գավառական ուսումնարանում։

Դրան զուգահեռ Ղորղանյանը աշխատել է նաև Երևանի զինվորական նահանգապետի գրասենյակում՝ զբաղեցնելով զանազան պատասխանատու պաշտոններ։

Ծառայության ընթացքում նա հասել է մինչև պետական խորհրդականի աստիճանի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել շքանշաններով:
1877-ին Կովկասի փոխարքայի հրամանով Ղորղանյանը կազմակերպում և գլխավորում է Երևանի քաղաքային ինքնավարությունը։

1879 թվականին, Ռուսական կայսրության մյուս քաղաքների նման, Երևանում նույնպես կայացան քաղաքային անդրանիկ խորհրդի ընտրությունները, որից հետո Հովհաննես Ղորղանյանը նշանակվեց Երևանի առաջին քաղաքապետ։ Նրա պաշտոնավարությունը տևում է 5 տարի, 1879-ի սեպտեմբերից՝ մինչև 1884 թվականի հոկտեմբերը։

Նյութը՝ Համասփյուր Ավագյան ֆբ էջից

Оцените статью