Ինչու՞ հացը թարս չեն դնում
Որտեղի՞ց է առաջացել “Հացը թարս մի դիր” արտահայտությունը: Սնահավատությու՞ն, թե՞ իրական պատմություն:
Հացը դարեր շարունակ սրբություն է համարվել տարբեր ժողովրդների համար: Հացը չէին թափում նույնիսկ այն դեպքում, երբ այն ոչ՛ ուտել էր լինում, ոչ՛ էլ օգտագործել որևէ այլ նպատակով, այլ տալիս էին կենդանիներին:
Միջնադարում հացով նույնիսկ կարելի էր տարբերակել մարդկանց հասարակական դիրքը` “Ասպետի հացը”, “Վանականի հացը”, “Զինակրի հացը” և այս ցուցակի վերջին տեղում էր “Դահիճի հացը”:
Լեգենդի համաձայն՝ Ֆրանսիայում հացթուխները հրաժարվում էին դահիճներին հաց վաճառել, և թագավորը հրամայում է հացթուխներին, որ նրանք դահիճներին վերաբերվեն որպես հաճախորդ, այլապես իրենք հենց կդառնան դահիճի “հաճախորդը”:
Ստիպված լինելով հաց վաճառել դահիճներին՝ հացթուխները հատուկ թարս էին դնում հացը. այսպիսով նրանք արտահայտում էին դահիճների հանդեպ իրենց ատելությունը:
Այստեղից է նաև գալիս սովորությունը, որ հացը թարս չեն դնում:
Նյութը՝ 80or.am ֆբ էջից