Զոքանչ ֊փեսա հարաբերությունները Սասունում
Սասունում ազգականներից ամենասիրելին փեսայի համար զոքանչն էր,ինչպես ամենազորավոր սուրբը հավատացյալի համար Մարութա վանքն էր։
Մի փեսա Մարութա վանք ուխտի է գնում մեծ բազմության և իր զոքանչի հետ։Երբ ուխտը վերջանում է,մարդիկ մեկնում են,այս փեսան իր ,զոքանչին խնդրում է ,որ նա էլ ուխտավորների հետ շարժվի,մինչ ին քը մենակության մեջ մի երկու խոսք ասի Մարութա սարին։
Փեսան նայում է շուրջը և երբ տեսնում է մարդ չի մնացել`մտնում է վանքի լուս տունը և հարցնում.֊էյ,մեռնիմ քըզի,Մարուպթա սուրրբ սար,տու առանց զոքանչ իմալ զմնաս հուդա։
Կնոջ այս մեծ պաշտամունքն ու հագանքը հավանաբար մայրիշխանության մնացուկն է սասունցիների մեջ։
Փեսան իր պարտականությունն է համարում զոքանչին մոր հետ հավասար ու ավելի խնամելու,անկախ նրանից,թե նա խնամողներ ունի,թե ոչ։
Դրա համար փեսան ամուսնությունից մի տարի հետո֊դրանից առաջ ամոթ էկնոջ ծնողներին այցելել հագուստի և այլ նվերներով գնում է զոքանչի մոտ կթխա (նվեր) տանելու նրան և տնեցիներից միայն կին ու աղջիկներին։ Զոքանչն էլ փեսան որդուց ավելի էր սիրում։
Զոքանչը բացահայտ կամ գաղտնի նվերներ է ուղարկում և մշտապես տնտեսական օգնություն հասցնում փեսային,եթե ն դրա կարիքն զգար։
Վ.Պետոյան
Սասնո ազգագրություն
Աղբյուր՝ Էրգրականչ