Կար մի զորավար, որ պաշարել էր քաղաքը ու հաղթել, գերեզ մшնшտուն մտնելով զարմանում է. շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց…

Հետաքրքիր պատմություններ

Լեգենդը պատմում է, որ մի զորավար, որ պաշարել էր քաղաքը ու հաղթել, գերեզմшնատուն մտնելով զարմանում է.

շիրմաքարերին գրված են հանգուցյալների անունները, բայց նրանց մեծ մասը, ըստ փորագրվածի, ապրել է ընդամենը հինգ-վեց օր:

Ծեր գերեզшնապահը բացատրում է, որ երբ մարդը մե ռնում է, քաղաքի իմաստուն ծերերը հավաքվում-քննում են այդ մարդու ապրած կյանքը:

«Քաջությունը, խելքը, հարստությունը, որևէ արժեք չունեն,- ասում է գերեզմանապահը,- եթե դրանք մարդկանց չեն ծառայել:

Այն օրերը, որ մարդ միայն իր համար է ապրել, ոչ մի արժեք չունեն, հաշվվում են միայն այն օրերը, որ ծախսվել են բարի գործերի համար, իսկապես միայն նա է ապրում, ով ապրում է ուրիշների համար»:

Եվ գերեզմшնապահը ցույց է տալիս մի շիրիմ. «Այստեղ թաղված է մի իմաստուն,- ասում է նա,- այդ իմաստունը բանաստեղծ էր, երգիչ, և նրա բառերը, և երգը մխիթարում էին քաջերի ոգին, սարսափ էին տարածում բռնակալների վրա:

Նա մեր մարգարեն էր, որ մեզ մղում էր արդար կյանքի: Եվ քաղաքի իմաստուն ծերերը նրա կյանքի բոլոր օրերը, անխտիր բոլոր օրերը` ապրած համարեցին, համարեցին, որ ոչ մի օր իզուր չի ծախսել»…

Վարդգես Պետրոսյան, «Հավասարում բազմաթիվ անհայտներով»

Оцените статью