Խաշի մասին
Այսօր այդքան սիրված ուտեստը, որը ճաշակելու համար մարդիկ հավաքույթներ են կազմակերպում, նախկինում համարվում էր աղքատների ուտեստ:
Այո, այո, այն ուտում էին միայն աղքատները: Հարուստները մսավաճառներից գնում էին մսի ամենալավ կտորները, որոնք թանկ արժեին և ոչ բոլորին էին հասանելի:
Աղքատները կարողանում էին գնել միայն էժան կտորները՝ գլուխ, ոտքեր, պոչ, իսկ այլ մթերքներ գնելու համար գումարն այլևս չէր հերքում:
Մսի այդ կտորները խաշում էին ջրում այնքան, մինչև ջուրը սպիտակի. ոչ այդքան համեղ ճաշը պատրաստ էր: Ժամանակի ընթացքում ավելացան մյուս բաղադրիչները՝ սխտորը և լավաշը, և աղքատների ուտեստից խաշը վերածվեց հատուկ արարողակարգի:
Խաշն ավանդաբար ուտում են ցուրտ եղանակին, վաղ առավոտյան։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ, կանաչի։
Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ, իսկ առավել քաջերն այն ճաշակում են բացօթյա պայմաններում:
«Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև այլ կերակրատեսակների անվանումները (խաշլամա, խաշու, խաշիլ)։
Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի։
Մասերը մաքրելուց և լվանալուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ), այն խաշվում է 6-8 ժամ։ Սխտորը, աղն ու կանաչին մատուցվում են սեղանին, կերակուրը համեմելու նպատակով։
Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ առատ կերուխումի հաջորդ օրը։ Խաշը ուտում են մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։
Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։
Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։