Նրա անվան հետ են կապում տանկի, հրացանի, գնդացիրի, ավտոմեքենայի, թնդանոթի և տիեզերանավի գյուտերը, սուզանավ, ական, ջրասուզակ, ռոբոտ և ոչ միայն: Այս ցանկը կարելի է շարունակել դեռ երկար. Ով էր նա

Պատմական թեմաներ

Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչին ծնվել է 1452թ. ապրիլի 15-ին, Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում։

Նա աշխարհին հայտնի է որպես Վերածննդի իտալացի նշանավոր նկարիչ, ում «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիք» կտավները հայտնի են գրեթե բոլորին:

«ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ», ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, 1490Թ.:

Բայց քչերը գիտեն որ նա դարաշրջանի մեծագույն ինժիներ էր, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության և այլ ոլորտների հետազոտող:

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը:

Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը ավելի շատ տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ մեթոդները իր ժամանակների համար ավանդական չէին։

Եվ չնայած վերը թվարկված բոլոր տաղանդների, նա նույնպես համապատասխան կերպով չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից և միայն մահվանից շատ ժամանակ անց դարձավ մարդկության պատմության մեծագույն հանճարներից մեկը:

Այս ամենի պատճառը գուցէ այն էր, որ նրա աշխատանքները այդպես էլ մնացին թղթի վրա: Կա կարծիք, որ տվյալ ժամանակահատվածի տեխնոլոգիական զարգացվածությունը շատ ցածր մակարդակի վրա էր, ինչն էլ չէր կարող թույլ տալ հանճարին կյանքի կոչել իր գաղափարները:

Այսպիսով՝ ո՞վ էր «նա» որպես ինժեներ: Լեոնարդո դա Վինչիի անվան հետ են կապվում շատ գյուտեր, որոնք հիմնականում ռազմատեխնիկական էին:

Ոչ մի հայտնագործություն չէր կարող ավելի մեծ ուշադրություն գրավել քան թռչող սարքերը, այդ էր պատճառը, որ նա այդչափ հետաքրքրված էր դրանցով և մեծ ժամանակ էր հատկացնում այդ գաղափարներին: Նրան են վերագրում պարաշյուտի, ուղղաթիռի, ինքնաթիռի և այլն, առաջին գաղափարները:

Միլանում նա նկարել է բազմաթիվ նկարներ և ուսումնասիրել տարբեր թռչունների թռչող մեխանիզմը: Բացի դիտարկումներից, նա իրականացրել է փորձեր, բայց դրանք բոլորը անհաջող էին: Լեոնարդոն իսկապես ցանկանում էր ինքնաթիռ կառուցել:

Ըստ նրա «Նա, ով ամեն ինչ գիտի, կարող է ամեն ինչ անել: Միայն թե իմանալ է պետք և կլինեն թևեր»: Նա սկզբում զարգացրեց թևերով թռչելու գաղափարը, որը շարժվում էր մարդու մկանային ուժով:

Սակայն ավելի ուշ նա հանգեց այն գաղափարին, որ պետք է կառուցել այնպիսի ապարատ, որի վրա մարդը չպետք է կցված լինի, այլ պետք է պահպանի լիակատար ազատություն՝ այն վերահսկելու համար, ապարատը ինքնին պետք է գործի դրվի սեփական ուժերով (սա, ըստ էության, ինքնաթիռի գաղափար է):

Լեոնարդո դա Վինչիի անվան հետ են կապում նաև հեծանիվի, տանկի, հրացանի, գնդացիրի, ավտոմեքենայի, թնդանոթի և «շարժական» կամուրջների, տիեզերանավի գյուտերը, սուզանավ, ական, կռունկ, լաստ, ջրասուզակ, ռոբոտ և ոչ միայն: Այս ցանկը կարելի է շարունակել դեռ երկար:

Լեոնարդո դա Վինչին առաջարկել է աստղադիտակի առաջին սխեման`երկու ոսպնյակով (այժմ հայտնի է որպես Կեպլերի համակարգ): «Ատլանտյան օրենսգիրք» (Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը, որը բաղկացած է 1119 էջից:

Էջերը թվագրվում են 1478թ. մինչև 1519 թվականները, պարունակում են նկարներ և գրառումներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ աերոդինամիկա, զենք, երաժշտական գործիքներ, մաթեմատիկա, բուսաբանություն և այլն, այն այսօր պահպանվում է Ամբրոսյան գրադարանում, որը Իտալիայի ամենահին հանրային գրադարաններից է և գտնվում է Միլանում) թերթի 190 ա թերթում գրված է.

«Պատրաստեք աչքերի համար ապակի, որպեսզի ավելի մեծ տեսնեք Լուսինը»:
Լեոնարդոյի օրագրերից այսօր պահպանվել է շուրջ 7000 էջ: Սկզբում անգին գրառումները պատկանում էին վարպետի սիրելի ուսանող Ֆրանչեսկո Մելզիին, բայց երբ նա մահացավ, ձեռագրերն անհետացան: Որոշ հատվածներ սկսեցին ի հայտ գալ 18-19րդ դարերում:

Լեոնարդոյի ձեռագրերի զգալի մասը առաջին անգամ տպագրվեց Ամբրոսյան գրադարանի պահապան Կառլո Ամորետտիի կողմից: Սկզբում նրանք չարժանացան պատշաճ հետաքրքրության: Բազմաթիվ սեփականատերեր նույնիսկ չէին կասկածում, թե ինչ գանձ է հայտնվել նրանց ձեռքում:

Բայց երբ գիտնականները վերականգնեցին գրառումների պատկանելությունը, պարզվեց որ գեղարվեստական ​​էսսեները, անատոմիական էսքիզները, տարօրինակ նկարները, երկրաբանության, ճարտարապետության, հիդրապլիկայի, երկրաչափության, ռազմական ամրությունների, փիլիսոփայության, օպտիկայի, գծագրման տեխնիկայի ուսումնասիրությունները մեկ մարդու մտքի պտուղն էին:

Բոլոր գրառումները Լեոնարդոյի օրագրերում կատարվել են հայելու պատկերով: Լեոնարդոն ամբիդեկստրոն էր, այսինքն մարդ ով հավասարապես լավ տիրապետում էր իր աջ և ձախ ձեռքերին: Նույնիսկ ասում են, որ նա կարող էր միևնույն ժամանակ տարբեր տեքստեր գրել տարբեր ձեռքերով:

Այնուամենայնիվ, ստեղծագործությունների մեծ մասը նա գրել է իր ձախ ձեռքով՝ աջից ձախ: Շատերը կարծում են, որ այս կերպ նա ցանկանում էր գաղտնի դարձնել իր հետազոտությունը: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հայելու ձեռագիրը նրա անհատական ​​առանձնահատկությունն էր (նույնիսկ ապացույցներ կան, որ նրա համար ավելի հեշտ էր գրել այսպիս, քան սովորական ձևով): Նույնիսկ կա «Լեոնարդոյի ձեռագիր» հասկացողություն:

Եվ վերջում, մարդ՝ ով հարսանիքներ էր կազմակերպում: Այո՛, այո՛, նույնքան պայծառ, որքան իր ամբողջ կյանքն ու գործունեությունն էր: 20 տարեկանում նա աշխատանքի է անցնում իր խնամակալի մոտ «Երեք խխունջ» կոչվող ռեստորանում: Նա օգնում էր պատրասել մարցիպաններ, իսկ ավելի ուշ նրան նշանակեցին գլխավոր խոհարար:

Նա փոխեց ամբողջ կերակրացանկը, ինչը հավանություն չստացավ այցելուների կողմից և արդյունքում նրան հեռացրեցին աշխատանքից: Այդ ժամանակ Դա Վինչին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում սեղանի վարվելակարգի նկատմամբ: Որոշ պատմաբաններ նույնիսկ նրան են վերագրում անձեռոցիկների գյուտը:

Բայց պարզ էր որ նա կոչված էր ավելի մեծ գաղափարների համար և, չնայած իր ճարտարագիտական, բժշկական, նկարչական և այլ մեծագույն տաղանդներին, նա սկսեց կացմակերպել հարսանիքներ, զանազան հավաքույթներ և այլն:
1489թ. դա Վինչին կազմակերպեց դուքս Ջովանի Գալյացոյի և Իզաբելա Արագոնի հարսանիքը:

Արարողությունը ներառում էր երկնքի և պտտվող մոլորակների դեկորացիաներ: Երբ հարսն ու փեսան անցնում էին, յուրաքանչյուր մոլորակ իր հերթին բացվում էր և ներսում գտնվող մարդը ներկայանում էր ինչ-որ մի աստվածություն, որը սիրո բանաստեղծություն էր կարդում նորապսակներին:

Այսպիսով, Լեոնարո դա Վինչի՝ բոլոր ժամանակների մեծագույն հանճար, գիտնական, հետազոտող, մարդ ով իր գաղափարներով փոխեց ամբողջ աշխարհը:

Ռ. Հովհաննիսյան

Լեոնարդո դա Վինչի

Оцените статью