Թnւրքիայի առաջին կին բժիշկը եղել է Հայ. Ճանաչենք մեր հայուհիներին

Հետաքրքիր պատմություններ

Ճանաչենք Մեր Հայուհիներին. ԶԱՐՈՒՀԻ ՔԱՎԱԼՋՅԱՆ

Թnւրքիայի առաջին կին բժիշկը եղել է Հայ

Թnւրքիшյի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը(1877—1969 թթ.):

Նա ծնվել է Թnւրքիшյի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ։

Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգ ելված էր բժշկություն ուսումնասիրել:

Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ:

Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն, քիմիա, ֆիզիոլոֆիա էր դասավանդում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տու ժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ`1921֊ին տեղափոխվում է Ստամբուլ:

Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:
երբեք չի ամուսնացել և ուսուցչությունից բացի շարունակում է իր ակտիվ բժշկական կյանքը:

Դոկտ. Քավալջյանը մահացել է 92 տարեկան հասակում 1969 թվականի հունիսի 30-ին Ուսքյուդարում և թաղվել քրոջ կողքին՝ Ֆերիքյոյի հայկական բողոքական գերեզմանատանը

Оцените статью