Ճանաչենք մեր հայուհիներին
Ավրորա. Հայաստանի Ժաննա դ’Արկը
Արշալույսը ծնվել է 1901 թվականի հունվարի 12-ին` Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Չմշկածագ գյուղի Վարի թաղամասում: Նա ընտանիքի 8 զավակներից 3-րդն էր: ՈՒնեցել է անհոգ եւ երջանիկ մանկություն:
Արշալույսը հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարան։ Նա երազում էր դպրոցն ավարտելուց հետո դառնալ ջութակահարուհի, բայց 1915 թվականը գլխիվայր շրջեց նրա կյանքը, նրա բոլոր երազանքները… Նա մեկն էր հազարավորներից, ում մի կերպ հաջողվեց ողջ մնալ:
Վերապրածը
1915 թ-ին սկսվեց երիտթուրքերի՝ բնաջնջման հրեշավոր ծրագիրը ՝ կոտորած, բռնագաղթ եւ բռնի թրքшցում:
Արշալույսը` դեռատի այս աղջնակը, 14 տարեկանում ականատես եղավ հոր եւ եղբոր դաժան uպшնությանը, որից հետո մոր և քույրերի հետ միասին բռնությամբ միացվեց Սիրիայի անապատների հայուհիների քարավաններին:
Այնուհետև վերջինս 85 ցենտին համարժեք գնով վաճառվեց ցեղապետերից մեկի հարեմին: Բազմաթիվ բռնություններ տեսնելուց հետո անգամ նա մшհմեդական չդարձավ: Հարեմի 17 աղջիկների համար պետք է պատրաստվեին փայտյա խաչեր, որպեսզի նրանց էլ առանձնակի դաժանությամբ խաչելով uպшնեին:
Շփոթության արդյունքում խաչերն ընդամենը 16-ը եղան, իսկ 17-րդը Արշալույսինն էր… Այս դիպվածի շնորհիվ նա կարողացավ ողջ մնալ եւ մի հովվի օգնությամբ փախուստի դիմել:
18 ամիս շարունակ քայլելով անապատներում և հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան՝ թաքնվել է քարայրերում, սնվել բույսերով եւ արմատապտուղներով:
Հյուծված, բոբիկ ու կիսամերկ Արշալույսը ի վերջո հասնում է ռшզմաճակատ, որտեղ էլ հանդիպում է զորավար Անդրանիկին: Պատմելով իր կրած անմարդկային տառապանքների մասին՝ զորավարից գումար է ստանում և ոգևորվում նրա այն խոսքերից , որ իր կյանքի պատմությանն անպայման պետք է հաղորդակից դարձնի աշխարհին:
Ու հենց դա էլ դարձավ Արշալույսի ողջ կյանքի առաքելությունը: Նա հասավ Նյու Յորք, որտեղ էլ նրան որդեգրեց մի հայ ընտանիք:
Հոշոտված Հայաստան». աշխարհում ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը
14 տարեկանից մարդկության պատմության մեջ ամենադաժան վшյրագություններն ու բшրբարոսությունները տեսած աղջնակը կարողացավ իր կյանքի պատմությունը հասու դարձնել ամբողջ աշխարհին:
Ոչինչ չկարողացավ կանգնեցնել նրան, քանի որ նա այլևս ոչինչ չուներ կորցնելու եւ ամեն գնով պատրաստ էր իրագործելու իր գերագույն նպատակը:
1918 թ-ին նա սկսում է Ցեղասպանության մասին վկայություններով հանդես գալ Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի առաջատար թերթերում: Նրա պատմությունը հետաքրքրում է ամերիկացիներին: Այնուհետեւ՝ նույն թվականի դեկտեմբերին, լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը:
Գրքի շապիկին հայկական ավանդական զգեստով Արշալույսի լուսանկարն էր: Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Արշալույս Մարտիկյանի հուշերը, իր և իր տարագիր ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհը :
1918 թվականին Արշալույսը փոխում է իր անունն ու ազգանունը` դառնալով Ավրորա Մարդիգանյան: Նա մտավախություն ուներ, որ թnւրքերը կարող են վրե ժխնդիր լինել եւ վնասել իր հարազատներին՝ Մարտիկյաններին:
Հաջորդ 20 տարիներին գիրքը բազմիցս վերահրատարակվել է և վաճառվել 900,000 տպաքանակով` թարգմանվելով իսպաներեն, հոլանդերեն , լեհերեն և այլ լեզուներով: 1919թ-ի հունվարին Վաշինգտոնում արդեն պատրաստ էր §Հոշոտված Հայաստան¦ ֆիլմը:
Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի է ունենում ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվում է 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, որի հասույթը կազմում է 20-30 միլիոն ԱՄՆ դոլլար և ուղղվում է Մեծ եղեռնից տուժած հայ որբերի կարիքներին:
Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ է գտնում բեմ բարձրանալու եւ հրապարակայնորեն խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև: Սակայն, 1920թ. Բուֆֆալո քաղաքում տեղի ունեցած կինոդիտումից հետո նա ուշագնաց եղավ և ընդմիշտ հրաժարվեց հրապարակային ելույթներից:
Նպատակասլաց հայուհին
Փաստորեն նա ակամա դարձել էր հոլիվուդյան աստղ, սակայն իրականում դա չէր նրա նպատակը, այլ իր ժողովրդին եւ որբացած հայ մանուկներին օգնելը:
Ֆիլմի նկարահանման ժամանակ նա կոտրում է ոտքը, բայց թեկուզ այդպես շարունակում է մասնակցել նկարահանումներին: Նա մտածում էր միայն հայ որբերի մասին, թե որքան կենսական են ֆիլմի հասույթից ստացված գումարները նրանց համար:
Վնասված ոտքով էլ նա կարողանում է կերտել իր կերպարը, կերտում է ամենաիրական և բնական խաղով, այնպես , ինչպես չէր կարող ամենափայլուն դերասանն անգամ, որովհետև նա դերասանուհի չէր, նա իր կյանքն էր խաղում: Ֆիլմից հետո Ավրորան ստանում է գլխավոր դերեր կատարելու բազմաթիվ առաջարկներ, բայց բոլորից էլ հրաժարվում է :
Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ’Արկը, կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սшրսափների միջով, հերոսաբար վերապրեց և աշխարհին պատմեց իր և իր ժողովրդի անլուր տառապանքների մասին ճշմարտությունը։
Ավրորան այդպես էլ չի դառնում հանրային մեծ լսարանների կողմից ճանաչված կերպար: Ամուսնալուծվելուց հետո նա մեկուսի կյանք է վարում` ընդհանրապես դուրս չգալով տանից: Նա մшհшցել է Լոս Անջելեսում 1994թ-ի փետրվարի 6-ին չափազանց անմխիթար վիճակում: Անգամ նրա մարմնին ոչ ոք տեր չկանգնեց եւ անհայտ մարմինների հետ իր դիակն էլ հրկիզեցին եւ ամփոփեցին փոքրիկ փոսի մեջ:
Ավրորան միակը չէր, ով անցավ այդ դժոխքը, սակայն նա հայ կնոջ կամքի եւ ուժի դրսևորման վառ օրինակ է:
Նա այն կերպարն է, ով իր մեջ կարողացավ հաղթահարել վախն ու խիզախություն ունեցավ օգնել իր նման տարագիրներին: Նա մեզ սովորեցրեց չընկճվել, տոկուն լինել եւ հասնել նպատակին, որքան էլ դժվար լինի:
Հայուհի, ով իր առաքելությունը կատարեց եւ տեսավ իր հաղթանակը: Նա ոչ միայն հայոց մեծ ողբերգության ձայնը բարձրացրեց, այլեւ կարողացավ հոգալ 60. 000 որբացած մանուկների կենսաապահովման հարցերը: Ավրորային կենսագրությունը բացառիկ է, սակայն միակը չէ հայոց պատմության մեջ:
սրբագրիչ`Սաթենիկ Ղազարյան
խմբագիր`Տիգրանուհի Մարգարյան
հեղինակ`Հռիփսիմե Քոչարյան
Աղբյուր՝ Էրգրականչ