«Դեղատուն Անի» Վ. Պետրոսյան
Վարդգես Պետրոսյանի ծավալով փոքր արագ կարդացվող գործերից է՝գրված 1972 թվին, աուդիոգիրքը մոտ երեք ժամ էր ու լավ մատուցված՝ չնայած ցանկալի կլիներ աղջիկների փոխարեն կնոջ ձայնով կարդային։
Ներկայացված է անցած դարի երիտասարդության ապրումներն ու զգացումները, հատկապես երբ պատանիները դեռ նոր են հատում երիտասարդութայն շեմը և արդեն ձևավորում են իրենց անհատականությունը ու ամենից առաջ կյանքը դասավորելու հետ միասին առաջ է գալիս նաև զուգընկերոջ ընտրության կարևոր հարցը՝ ում հետ կապել հետագա կյանքը։
Հեղինակը ցույց է տալիս տարբեր երիտասարդների առանձին պատմություններ գրված հենց առաջին դեմքով որոնք բոլորը կապված էին մեկը մյուսին։
Պատմությունը սկսվում է կարճ հագնվել սիրող Անիից, ով մոր համար դեղեր էր պատվիրում և դեղատանը ամեն անգամ հանդիպում է Կարենին, նրանք դեղ էին պատվիրում և ստանալու օրը ամեն անգամ հանդիպում էին այստեղ՝ առանց իմանալու մեկը մյուսի հեռախոսահամարը կամ տան հասցեն, -և տղան դեղատունն անվանում էր հենց ԱՆի։
Կարենը քննություններ էր հանձնել ԲՈՒՀ ընդունվելու համար և պատասխաններին սպասելիս հանդիպում է մեկ ուրիշ աղջկա՝ Լիլիթին ում տասնութամյակն էր մի քանի օրից, կար նաև երրորդ աղջիկը՝ Անահիտը ում հանդեպ նույնպես անտարբեր չէր Կարենը։
Կային նաև երկու հերոսներ ևս՝ Արթուրը ում հետ հանդիպում էր Անին, և Մամբրեն ով պաատրաստվում էր կյանքը կապել իր ընկերոջ ընկերուհու հետ․․ Մի խոսքով ահա այսպիսի ընդհանուր պատկեր էր, ուր ամեն հերոս հենց ինքն էր ներկայացնում իր պատմության գիծը։
Հատկապես տպավորեց որ հեղինակը անկեղծ էր ու անկաշկանդ երբ նկարագրում էր ինտիմ պահեր ու զգացումներ հերոսների կյանքից, իմ կարծիքով սովետական պրոպագանդան պիտի որ բացառեր նման դրվագները բայց Պետրոսյանը համարձակ էր այդ առումով։
Մի օրինակ հիշեցի՝ հերոսներից Անահիտը սկսում է մանրակրկիտ նկարագրել իր լողանալու պրոցեսը, «․․ես սիրում եմ մեր լոգարանի հայելին, սիրում եմ կանգնել նրա առաջ ու հանվել։
Հայելու առաջ մենակ ես, բայց թվում է մեկն էլ կա, իսկ այդ դեպքում ավելի գրգռիչ է հանվելը։ Իսկ երբ լողանում-վերջացնում եմ, հայելին լրիվ քրտնում է, և ես կամաց-կամաց սրբում եմ քրտինքը։ Քեռիս ասում է՝ հիմա ամոթից քրտնում եմ միայն ապակիները»։
Նյութը՝ գրքահոլիկ-ից