Հայ՝ ով կnտnրելով հայ հզոր և ամուր մտավորականներին uպшնվեց իր «տիրոջ» կողմից

Հետաքրքիր պատմություններ

Հայ՝ ով կnտnրելով հայ մտավորականներին uպшնվեց իր «տիրոջ» կողմից․

Մուղդուսի
Այն, որ թnւրքերը կարող էին ծրագրել ու իրականացրել հայերի ցեղшuպшնություն, դա գաղտնիք չէր ոչ ոքի համար։

Սակայն այն, որ թուրքերի նման հայ մտավորականների կոտորածի թիկունքում կարող էին կանգնած լիներ ազգությամբ հայեր, դա աբսուրդային է թվում։

Աբսուրդային է առաջին հայացքից, սակայն երբ թերթում ենք մեր պատմության այն կարմիր 70 տարիների մութ էջերը, համոզվում ենք, որ դա այդպես էր։

Լենինի շքանշանակիր Խաչիկ Մուղդուսին, ով 1934-1937 թվկաններին Ներքին գործերի նախարարն էր, իր գործելաոճով գրեթե չէր տարբերվում Թшլեшթից։

Հատկանշական է, որ նրան շատ ժամանակ անվանում էին «Հայազգի Թալեաթ»։ Այս մարդու կենսագրությանը ծանոթանալիս ապշում ես, քանի որ նա մեկ հայտնվում էր կարմիրների ճամբարում, մեկ՝ սպիտակների։

Մի քանի անգամ փրկվել է բանտարկությունից ու գնդшկшհшրությունից, սակայն 1937 թվականին չկարողացավ պլստալ Ստալինի ձեռքից և գնդակահարվեց։
1936 թվականին սպանվեց Աղասի Խանջյանն, ու Մուղդուսին հայտնվեց իր «տարերքի մեջ»։

Սկսվեցին հետապնդումներ առավել հզոր ու ամուր գրողների դեմ։ Այս հետապնդումների ղեկավարն էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։

Նա էր Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի, Գուրգեն Մահարու և այլոց նկատմամբ կեղծ գործեր կազմելու հեղինակը: Ձերբակալվածների հիմնական մասը գնդшկшհարվեց:

1920-21 թվականներին բոլշևիկներն իրենց կnտnրածները սկսեցին հենց անվանի հայ գեներալներից ու զինվորականներից։ Այս ամենի թիկունքային ստվերներից մեկը նույնպես Մուղդուսին էր։

Հետաքրքիր պատմություն կա կապված ՀՀ ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանի անվան հետ: Երբ գեներալն իմանում է Մովսես Սիլիկյանի ձերբակալության մասին՝ հարազատներից գաղտնի վերցնում է ուսապարկն ու գնում ՆԳ ժողկոմ Խաչիկ Մուղդուսու մոտ:

Վերջինս իմանալով գեներալի կամավոր ներկայանալու մասին` հերթապահի միջոցով կարգադրում է. «Ասացե՛ք, որ ընդունել չեմ կարող: Մեզ մոտ կամավոր չեն գալիս: Թե երբ և ում ենք վերցնում, ինքնե՛րս ենք որոշում»:

Միայն 1937 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գնդшկшհшրվեց ավելի քան 340 մարդ։

Մուղդուսին իր մшհկшնացուն կնքեց Ստшլինի թեթև ձեռքով, երբ ճանաչվեց ժողովրդի թշնամի ու գնդшկшհարվեց։ Այդկերպ վերջ դրվեց Նախիջևանում ծնված «Հայազգի Թшլեшթ»-ի կարմիր կենսագրությանը։

Оцените статью