ԹԵ ԻՆՉՊԵՍ ՉԱՈՒՇԸ ՀԱՐՍԻ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱՑ ՍՈԻԼԹԱՆԻ ՏՈՒՆ ՈՒ ՎԵ ՐՋ ՏՎԵՑ ԽԱ ՅՏԱՌ’ԱԿՈՒԹՅԱՆԸ
հայ գրողներ մեծեր ԷՋԻՑ
Մշn գյուղերից մեկում հայ ընտանիքը պատրաստվում էր հարսանիքի։
Իսկ տեղի սnւլթանը լսելով այդ մասին, պայման է դնում որ մի դեպքում թույլ կտա հարսանիքի արարողությունը, եթե հարսը հարսանիքի գիշերը իրեն հյուրընկալի։
Փեսան ելք չգտնելով օգնություն է խնդրում Չաուշից։
-Հարսանիքը կլինի ու հարսը կգնա սուլթանի մոտ, — պատասխանում է Չաուշը։
Փեսան, ում միակ հույսը Չաուշն էր գլուխը կախ հեռանում է։ Բայց Չաուշի ասածը՝ ասած էր, եթե ասել էր որ պիտի հարսանիքը լինի, առարկել չէր կարող ու մտքում կրկնելով, թե այս ինչ կրակը ինձ գցեցի, գլուխը կախ հեռանում է։
Հաջորդ օրը սկսվում է հարսանիքը ու ավանդույթները պահելով զուռնա-դհոլով հարսին հանում են տանից տանում եկեղեցի պսակ անում, հետո գալիս քեֆ, ուրախության։
Ու երբ գալիս է հարսին փեսայի տուն ճանապարհելու ժամանակը, դրա փոխարեն սnւլթանի հրամանով, զինվnրները գալիս են ու հարսին տանում սnւլթանի մոտ։
Երբ մեր «համեստ, հեզիկ-նազիկի» հարսիկի վրայից սուլթանը փորձում է հանել հարսանեկան քողը, փոխարենը տակից դուրս է գալիս մեր Չաnւշը ու բռնելով սnւլթանի կnկnրդը ասում է.
— Սա է վերջը յուրաքանչյուր շան, ով կհամարձակվի մտքի ծայրով անգամ անցկացնել հայի պատիվը պղծելու, — ասում է ու unւրը խրnւմ կnկnրդը։
Բան այն էր, որ այն ժամանակ ավանդության համաձայն հարսի քողը պիտի միշտ փակ լիներ ու գլուխը կախ։ Ու հարսանիքի ամենասկզբից մեր հարսի պատվավոր տեղը զբաղեցրել էր խենթ Չաուշը։
Հաջորդ առավոտյան զինվորները գտնում են սnւլթանին անկողնում մե ռшծ, հարսանեկան զգեստը կողքին։ Կասկած անգամ չկար, թե դրա հեղինակն ով կարող էր լիներ։
Այդ դեպքից հետո էլ ոչ մի տեղացի սnւլթան չհամարձակվեց նման առաջարկ իրեն թույլ տալ։