Երբեւէ մտածե°լ եք, թե ինչու° է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում բերանին…

Հետաքրքիր պատմություններ

Երբեւէ մտածե°լ եք, թե ինչու° է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում բերանին կամ ինչու է Գանձասարի լեռներում արջի արձան տեղադրված եւ ո°վ է այդ հրաշալի ստեղծագործության հեղինակը։ Մի փոքր պատմական ակնարկ անենք։

«Քաջարանի բանալին» հուշարձան է Սյունիքի մարզում: Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու ձախ կողմում, Ողջի գետի աջ ափին։

Կառուցվել է 1976 թվականին։ Հեղինակը կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանն է: Արջը, որ իր բերանում բանալի է պահում, խորհրդանշում է Զանգեզուրի ժողովրդին և բարեբեր հողը, որի համար պայքարել են սյունեցիները:

Ավանդազրույցի համաձայն՝ հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, և վայրն այն կոչում է Գանձասար:

Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեին ի նպաստ ժողովրդի:

Գանձասարը լեռ է Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ: Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով:

Բանալին բերանում արջը արվեստագետ Մարատ Նուրիջանյանի մտահղացումն է եղել։ «Դա կլինի մեր երկրամասի գանձերի բանալին:

Բանալին «արջի» բերանից պիտի կախել, որպեսզի ոչ ոք, մեր ժողովրդից բացի, ոչ մի օտար չհամարձակվի խլել մեզնից մեր գանձերի բանալին»:

Կապանցի քանդակագործ Մարատ Նուրիջանյանը 1968 թվականից եղել է Ղափանի նորաբաց երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը։

Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ որպես նկարիչ-ինժեներ, եղել է նաև քաղաքի գլխավոր նկարիչը, «Հայռեկլամի» Ղափանի տեղամասի վարիչ։

Նյութը՝ Քրիստինե Պետրոսյանի

Оцените статью