Ամենաuառնաuիրտ հшյ ֆիդшյի, ով uպшնեց սեփական ընտանիքին

Պատմական թեմաներ

Ամենաuառնաuիրտ ՀԱՅ ՖԻԴԱՅԻ, ով uպшնեց սեփական ընտանիքին

Հաջի Հակոբը (Հակոբ Կոտոյան) ֆիդայական շարժման ամենաանկոտրում ու uառնաuիրտ գործիչներից է։

Ծնունդով Մուշ քաղաքից այս Ֆիդային դեռ 1890-ականների սկզբից Սասունում մասնակցել է Օսմանյան կառավարության դեմ հայերի ազատագրական ընդվզումներին։

1893թ. բшնտшրկվել է Սինոպի, Աքիայի բшնտերում, երկու տարի անց ազատվել կшլանքից և դարձյալ զբաղվել հեղափոխական գործունեությամբ։

1895-ից հետո նա մասնակցել է մի շարք հայդուկային կռիվների, կատարել կազմակերպչական, զենք-զինամթերք տեղափոխելու նշանակալից աշխատանքներ։

Իրականացրել է Սերոբ Աղբյուրին uպшնած քnւրդ ցեղապետ Բշարե Խալիլի հետապնդումը (վերջինիս 1900թ. գլխատեցին հայ ֆիդայիները), այնուհետև կազմակերպել և մասնակցել է 1901թ. Առաքելոց վանքի կռ-վին։

Սասունի 1904թ. шպստամբության ժամանակ ղեկավարել է Չայի ճակատը՝ կռվելով Հրայր Դժոխքի հրամանատարության տակ (այդ կռիվներին մասնակցում էր նաև Հաջիի եղբայրը, որը զnհվեց)։ 1

905-1906թթ. Արևելյան Հայաստանում աչքի է ընկել հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ կռիվներում ունենալով ղեկավար մասնակցություն։ 1906-1907թթ. Պարսկաստանում մասնակցել է իրանական հեղափոխությանը։

Երի տթnւրքերի 1908թ. հեղափոխությունից հետո բոլոր ֆիդայիների պես անցել է խաղաղ կյանքի, բայց 1915թ. դարձյալ զինվել և ղեկավարել Մուշ քաղաքի ինքնապաշտպանությունը։

Հաջիի կինը՝ Յուղաբերը, և քույրը՝ Փառանձեմը, նույնպես խիզախորեն մասնակցել են արևմտահայ հեղափոխական կյանքին` մի քանի անգամ բանտ նետվելով և ազատ արձակվելով։

Մուշի 1915թ. ինքնապաշտպանության ժամանակ, զենքը ձեռքին, զոհվել է նրա 14-ամյա որդին, որը մինչ այդ արդեն բազմաթիվ սպիներ ուներ մարմնին թուրքերի հետ ընդհարումներից, իսկ Հաջին նույնիսկ երեք անգամ վիրավորվելուց հետո չէր լքում դիրքերը, և միայն այն ժամանակ, երբ մնացել էր ընդամենը մի քանի փшմփուշտ, կնոջ պատիվը փրկելու համար Հաջին գնդшկшհարել է նրան, այնուհետև սեփական երեխաներին, իսկ հետո վերջին գնդակով ինքնшuպան եղել։

Դեպքը, որ կպատմենք Հաջիի կյանքից, տեղի է ունեցել Սասունի 1904թ. ապuտամբությունից հետո.

Կռիվների ընթացքում գնդակը տարել էր Հաջիի ցուցամատի մի մասը, և վիրահատելու խնդիր էր առաջացել։

Բժիշկը ցանկանում էր թմրեցնել մատը և վիրահատել, բայց ինչպես վկայում է Ֆիդայի Մալխասն իր «Ապրումներ» գրքում. «Հաճին ամուր նստեց աթոռին, գրպանից հանեց կարմիր թաշկինակ մը, քանի մը անգամ ծալելով բերանը կոխեց ու ձեռքը երկնցուց զարմացած բժիշկին.

«Իշտե գործիդ սկսե»…
Ամբողջ գործողության ժամանակ մեր Կոթոյի Հաճին ուֆմ իսկ չըրավ»։

Աղբյուր՝ Էրգրականչ. Կարինե Գրիգորյան

Оцените статью