Եղիշե Չարենցի Մшհը
Պատմում է Սովետական Միության Հերոս գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը
Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի օրն էր:
Օպերայի և Բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ Չարենցի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին հանրապետության ղեկավարները, անվանի մարդիկ և բազմաթիվ հյուրեր ՍՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից:
Երեկոյան գնացի գեներալ Մարտիրոսյանի տուն: Գեներալի քույր Շուշիկը դուռը բացեց և ինձ տեսնելով ասաց.
-Էդիկ ջան, պետք է մի քիչ շուտ եկած լինեիր:
-Ի՞նչ է պատահել,- անհանգստացա ես:
-Սաքոն կատաղել էր: Հեռուստացույցը սեղանի վրայից վերցրեց, որ գետնովը տա՝ փշրի, հազիվ խլեցինք ձեռքից:
-Ինչու՞:
-Չիմացանք: Չարենցի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի հեռարձակում էր դիտում, մեկ էլ հանկարծ կատաղեց:
-Չասե՞ց ինչ է պատահել:
-Գնա մոտը, թող ինքը քեզ ասի, -խուսափելով պատասխանեց գեներալի քույրը:
Ես մտա գեներալի առանձնասենյակը: Նա նստած էր իր սովորական տեղում՝ իր զոհված որդու լուսանկարի տակ: Գեներալը դեռ զայրացած էր:
-Ի՞նչ էր պատահել, ընկեր գեներալ, ինչու էիք այդպես բարկացել,-հարցրեցի ես:
-Չարենցի ձայնը հնչեց ականջներիս մեջ,-պատասխանեց գեներալը:
-Չարենցի ձայնը՞:Որտե՞ղի՞ց հնչեց:
-Բանտից:
-Դուք էլ ե՞ք 1937 թվին բանտարկված եղել:
-Այո,.պատասխանեց գեներալը:
Ես տարբեր առիթներով մի քանի անգամ գեներալին հարցրել էի,թե արդյո՞ք 1937 թվին իրեն էլ չե՞ն բանտարկել: Նա միշտ պատասխանել էր. «Ոչ»: Այս անգամ նա չդիմացավ և խոստովանեց, որ իրեն էլ են բանտարկեկ:
-Բшնտախցերի պատերը բարակ էին և կողքի սենյակում ինչ կատարվում էր, մենք պարզ սլում էինք մեր բանտասենյակում,- ասաց գեներալը և շարունակեց.
-Չարենցին շատ էին ծե ծում և ծ եծում էին մի քանի հոգով: Ծե ծողները ձեռքերով և ոտքերով հարվածում էին Չարենցին և ամեն հարվածի հետ գոռում էին. «Ա’ռ քեզ, ազգի դшվաճան»: Չարենցն էլ նրանց վրա էր գոռում.
«Դուք եք դщվшճшնները, դուք եք մեր երկրի թշնամիները»: Նրանք ծե ծելով սպանեցին Չարենցին և հիմա այդ նույն uպшնողները նրան երկինք են հանում:
Երբ հանդիսավոր նիստի ժամանակ ելույթ ունեցողները մեկը մյուսի ետևից սկսեցին գովերգել Չարենցին, հանկարծ Չարենցի ձայնն ընկավ ականջիս մեջ թե ինչպես էր նա գոռում իրեն ծեծnղների վրա և նրանց ասում.
«Դուք եք դшվшճшնները, դուք եք մեր երկրի թշնամիները»: Չարենցը չմ եռшվ: Նրան ծեծելnվ սպանեցին իր խցի մեջ:
Այդ տխուր երկոյան գեներալը երկար պատմեց ԿԳԲ-ի բանտի սարսափելի խոշտանգումերի և Չարենցին ծեծելու մասին: Նույն երեկոյան ես իմ օրագրում գրեցի.Մարտիրոսյանի պատմածը.
«..Հետո ինձ էլ տարան և ահավոր կերպով ծեծում էին, որպեսզի խոստովանեմ, որ ես իբր Աղասի Խանջյանի ղեկավարած հակասովետական կազմակերպության անդամ եմ և պահանջում էին որ այդ մասին ես ստորագրություն տամ: Եթե ես ստորագրությունս տայի՝ ընդմիշտ կորած էի: Այդ ժամանակ Չարենցն էլ էր բանտարկված: Նրան դшժшնաբար ծեծ ում էին:
Նա գnռում էր, նրանց երեսին նետելով «Դուք եք դшվաճшնները, դուք եք մեր երկրի թշնամիները…(Սա արդեն իսկական Չարենցն է, ճիշտ այնպիսի խիզախ և հերոսական, ինչպես երևում է իր գործերն ընթերցելիս): Ծեծելnվ էլ uպшնեցին, իսկ հետո էլ տարածեցին, իբր թե մшհшցել է»:
…Երեկոյան գնացինք Աբովյան:….Մղձավանջային գիշեր էր: Անըդհատ աչքիս երևում էին խոշտանգվող մարդիկ. Չարենցը, գեներալը, Գարեգին պապս: Ականչներից մեջ հնչում էին Չարենցի այրող մեղադրանքները, որ նա նետել էր իրեն տшնջող ճիվաղների երեսին:
5.2.78 կիրակի»:
Աղբյուր՝ Էրգրականչ