Դրանից հետո, ամեն անգամ, երբ Պարույրը բուֆետ էր իջնում, Պարույրից օղու դրամ չէ՜ր վերցնում…

Չգիտեմ ի՛նչ առիթով, արտասահմանյան բոլոր երկրներից Մոսկվա — ժամանած գրողների մի մեծ պատվիրակության հետ, «Գիսաստղ» սրընթաց զբոսանավերով
նավարկում էին «Մոսկովյան ծովում» և Մոսկվա գետի վրա։

֊Արև՜ էր, գեղեցկությո՜ւն, թեթև և ուրախ տրամադրությո՜ւն….
Մեկ-մեկ, մեր այդ ուրախությունն ու ոգևորությունը կրկնապատկելու համար, իջնում էինք նավի ներքնահարկի բուֆետը, որտեղ լավ օղի կար..

Այն օրերին էր, երբ Աֆրիկայում սպանել էին նեգրական ազատագրական շարժման նշանավոր ղեկավար Պատրիս Լումումբային, և նրա անունը բոլորի շուրթերի վրա է…

— Որտեղի՞ց է եկել ձեր հյուրը,— օղու բաժակը մեզ մեկնած հարցրեց գիրուկ ռուս բուֆետապանուհին, ուշադիր նայելով Պարույրի աֆրիկական-խափշիկյան դեմքին..

֊ Պատրիս Լումումբայի եղբա՜յրն է,֊վշտահար շշուկով կատակեց մեզանից մեկը:

Հավատա՜ց դյուրահավատ ու բարի ռուս կինը․ հուզվե՜ց, խղճաց և լա՜ց էր լինում Պարույրին նայելիս…

Դրանից հետո, ամեն անգամ, երբ Պարույրը բուֆետ էր իջնում, Պարույրից օղու դրամ չէ՜ր վերցնում…
Գ. Էմին

(Visited 201 times, 1 visits today)