Վթարի է ենթարկվել բլոգեր Արսեն Հակոբյանը. վերջինիս վիճակը ծանր է

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում 36-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 21 GR 100 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի Լեռնագործների փողոցի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Ա. Հակոբյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի, ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Հակոբյանը բլոգեր է, ով վերջին ժամանակահատվածում դիրքերից ուղիղ եթեր էր մտնում և ներկայացնում իրավիճակը, ինչպես նաև քննադատում իրեն քննադատած բլոգերներին, այդ թվում՝ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանին, ով յութուբյան իր «Հանրային ձայն»-ով մի քանի անգամ անդրադարձել է Ա. Հակոբյանին:

(Visited 193 times, 1 visits today)