Նա Աստվածաշունչը կարդացել է ավելի քան 200 անգամ, որոնցից 50-ի ընթերցանության ժամանակ` խոնարհաբար ծնկաչոք` երկրպագել

Ջորջ Մյուլլերը Աստվածաշունչը կարդացել է ավելի քան 200 անգամ, որոնցից 50-ի ընթերցանության ժամանակ` խոնարհաբար ծնկաչոք` երկրպագել։

Իր մահից առաջ, երբ լրագրողը հարցրեց, թե ինչ կցանկանար նորից անել, նա պատասխանեց. «Նույնը»։

Մյուլլերը հիմնեց մի քանի որբանոցներ և խնամեց ավելի քան 10000 որբեր` հիմնվելով Սաղմոս 68։5-ում Աստծո խոստման վրա՝ «Աստված որբերի հայրն է»։

Նրա հետևորդները հետաքրքիր պատմություններ են պատմում նրա մասին։ Դրանց թվում է այն դեպքերից մեկը.

Մյուլլերը աղոթում էր իր սենյակում, այդ պահին նրա տուն է գալիս նրա տնային տնտեսուհին թակում` սենյակի դուռը և ասում. «Պարոն Մյուլլեր, Անգլիայի թագուհին սենյակում է և ցանկանում է խոսել ձեզ հետ», Մյուլլերը պատասխանում է.. «Ասա թագուհուն, որ ես չեմ կարող ներկայումս գալ, քանի որ խոսում եմ թագավորների Թագավորի հետ և ես չեմ կարող լսել նրան հիմա»:

Մեկ այլ առիթով նրա որբանոցում մթերքները սպառվել էին, այնտեղ ապրում էին ավելի քան 1000 որբեր։
Երբ հուսահատությունը պատում է բոլոր աշխատակիցներին, Մյուլլերն ասում է. «Ես մարդուց ոչինչ չեմ խնդրում, իմ ուխտը Աստծո հետ է»։
Ուստի նա մտնում է իր սենյակ և աղոթում. «Ով որբերի հայր, մենք հաց չունենք։ Հիսուսի անունով` ամեն»:
Որոշ ժամանակ անց հացի մի քանի սայլեր մոտենում են մանկատանը, Նրանց առաջնորդողն ասում է. «Հացերը տափակ դարձան, ուստի, որպեսզի դրանք դեն չգցենք, որոշեցինք նվիրատվություն անել մանկատանը»։
Մյուլլերը պատասխանում է. «Խոսքը հացի մասին չէ, այլ այն, որ Աստված պատասխանում է մեր աղոթքին` իր փառքի համար»:

Մյուլլերը մեծ ավետարանիչ էր, նախանձելի ընկերակցություն ուներ Քրիստոսի հետ և հաճախ ցույց էր տալիս հավատքով աղոթելու զորությունը։
Մյուլլերն ուներ նոթատետր, որտեղ նա արձանագրել է ավելի քան 50000 աղոթք, որոնց Աստված տվել է հրաշքի պատասխաններ։

Հիշենք, որ երբ մենք ապրում ենք Աստծուց կախվածության մեջ, Նա Ինքն է մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:

Նյութը՝ Հէքիաթներ ֆբ էջից

(Visited 150 times, 1 visits today)