Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց

Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինծառայող է զոհվել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,-նշել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է։

(Visited 76 times, 1 visits today)