Հայտնի է պատճառը. Հնդկաստանում ուսուցիչը ծեծելով սպանել է աշակերտին

Հնդկաստանում ուսուցիչն ուղղագրական սխալի համար ձեռնափայտով ծեծելով սպանել է աշակերտին։ Հետաքննություն է ընթանում, հաղորդում է Reuters-ը:

15-ամյա Նիհիտ Կումարի հարազատներն ասում են, որ բժիշկները նրա մահն են արձանագրել հյուսիսային Ուտար Պրադեշի Աուրիա թաղամասում 19 օր անց այն բանից հետո, երբ նրա ուսուցիչը ֆիզիկական պատիժ է կիրառել մասնավոր դպրոցի տարածքում։

«Սկզբում ուսուցիչը դաժան ծեծի է ենթարկել իմ եղբորորդուն, իսկ հետո ծաղրել»,-ասել է տղայի հորեղբայրը։

Ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է ուսուցչին, քանի որ վերջինս թաքնվել է։

(Visited 63 times, 1 visits today)