Հակառակորդը կրկիմ կրակ է բացել. ՊՆ-ն հայտարարություն տարածեց

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների»,-նշում է նա:

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

(Visited 225 times, 1 visits today)