Որքան տղամարդ է լքել Ռուսաստանը մոբիլիզացիայի հայտարարումից հետո.

Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մոբիլիզացիայի մասին, 261 000 տղամարդ լքել է Ռուսաստանը։ Այս մասին «Նովայա գազետա. Եվրոպա»-ին հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի աղբյուրը։

Զորակոչի տարիքի տղամարդկանց համար սահմանները փակելու մասին Կրեմլում քննարկումները սկսվել են չորեքշաբթի օրը, երբ ուժային կառույցներից սկսել են տվյալներ ստանալ Ռուսաստանից մեկնող տղամարդկանց թվի մասին, գրում է թերթը։

Ըստ թերթի զրուցակցի՝ ԱԴԾ վերջին զեկուցագրում նշվում է Ռուսաստանի Դաշնությունից հեռացած 261 հազար թիվը։

Ընդ որում, «նախագահի աշխատակազմում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ ուժայիններն ու պաշտպանության նախարարությունը կարող են համոզել Պուտինին փակել ելքը, քանի դեռ ուշ չէ»։

(Visited 95 times, 1 visits today)