Նախարարն ու փոխնախարարը նոր պաշտոններ կստանան

Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսի 8-ին։ Նա 2011 թ. մարտի 2-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մադու իրավունքների պաշտպան։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Թումանյանցն Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2021-ի սեպտեմբերի 30-ին։

(Visited 176 times, 1 visits today)